08.05.2017 Բաքվում մեկնարկել են Համերաշխության իսլամական խաղերը Կիսվել Կիսվել Չորրորդ Համերաշխության իսլամական խաղերը կսկսվեն Ադրբեջանի մայրաքաղաքում: Խաղերի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 12-ին, սակայն ֆուտբոլիստների և հանդբոլիստների խմբային խաղերը կմեկնարկեն մի քանի օր առաջ: Մրցաշարի բացման խաղին կհանդիպեն Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի հավաքականները: Առաջին խաղային օրը հանդիսատեսի հիմնական ուշադրությունը կգրավի Ադրբեջանի և Կամերունի հավաքականների հանդիպումը: Մրցաշարի կանոնները նույնն են, ինչ Օլիմպիական խաղերինը: Յուրաքանչյուր թիմում թույլատրվում է մասնակցել 23 տարեկանից բարձր 3 խաղացողի: Ընդհանուր առմամբ Համերաշխության իսլամական խաղերին 56 երկրների մարզիկներ կխաղարկեն 269 մեդալ 20 սպորտաձևում, որոնցից 17-ն օլիմպիական են, իսկ 3-ը՝ ոչ: Մրցումները կանցկացվեն 16 մարզադաշտում, որոնց մեծ մասը կառուցվել է 2015թ—ին անցկացված առաջին Եվրոպական խաղերի համար: Խաղերի օրը Բաքվում Զբոսաշրջության պրոպագանդայի բյուրոն մասնակից երկրների մշակույթի օրեր կանցկացնի: Համերաշխության իսլամական խաղերն անցկացվում են 2005թ—ից չորս տարին մեկ: Առաջին խաղերն անցկացվել են 2005թ—ին Սաուդյան Արաբիայում: Հաջորդ խաղերը, որոնք պլանավորված էին 2010թ—ին Իրանում, տեղափոխվեցին 2009թ—ի հոկտեմբեր, այնուհետև չեղարկվեցին Իրանի և արաբական երկրների միջև տարաձայնությունների պատճառով: Թվով երրորդ Իսլամիադան անցկացվեց Ինդոնեզիայում 2013թ—ին, իսկ հինգերորդ խաղերը կանցկացվեն 2021թ—ին Թուրքիայում:
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ