Բաքու 10 գերմանական աղբահավաք մեքենա է բերվել: Դրանք կօգտագործվեն փողոցների մաքրության պահպանման համար, և դա կթեթևացնի մինչ այժմ ասֆալտը ձեռքով ավլող հավաքարարների ծանրաբեռնվածությունը:
Ինչպես հաղորդում են Բաքվի գործադիր իշխանությունից, շուտով տեխնիկայի նոր խմբաքանակ կներկրվի: Իսկ դա նշանակում է, որ հիմնական մագիստրալի մաքրումն աբողջությամբ կավտոմատացվի: Դա տեղի է ունենում մի ծրարգի շրջանակում, որի իրականացման համար եվրոպացի փորձագետներ են ներգրավվել:
Հնարավոր է, որ դա վերջ կդնի տարեց հավաքարարների մահացության դեպքերին, դրանք հաճախ էին վերջերս տեղի ունենում Բաքվում նույնատիպ սցենարով այնպես, որ հասարակությունում արդեն սկսել էին խոսել «սերիականության» մասին: Մի քանի կին հավաքարար մեքենայի տակ էր ընկել արագընթաց մայրուղիներն ավլելիս: Ամեն անգամ, երբ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվում այդպիսի դժբախտ պատահարի մասին, քաղաքացիները վրդովվում էին, որ դա խայտառակություն է և այլանդակություն, և որ պետք է համապատասխան տեխնիկա գնել: Եվ ահա, երբ տեխնիկան վերջապես հայտնվել է, դժգոհության նոր առիթ է առաջացել:
«Հիմա ի՞նչ, այդ կանայք առանց աշխատանքի են մնալո՞ւ: Իսկ ինչո՞վ են նրանք ապրելու»:
«Դե իհարկե, սկզբից այդքան մարդու վրաերթի ենթարկեցին, իսկ հիմա մեքենաներ են բերում…»:
Այսպիսի մեկնաբանություններ են արդեն հայտնվել սոցցանցերում: