Հրդեհվել է Նարիման Նարիմանովի անվան մետրոկայանից ոչ հեռու գտնվող AFEN Plaza 6-հարկանի առևտրի կենտրոնի տանիքը: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ մեքենաները: Հրշեջները մարդկանց տարհանում են շենքից և փորձում մարել կրակը: Տուժածների մասին դեռևս ոչ մի տվյալ չկա:
***
Տվյալ պահին հրդեհը հաջողվել է մարել, հրդեհման պատճառները հետաքննում է ԱԻՆը։