Թբիլիսիում նոր սոցիալական սառնարան է բացվել. մթերք այնտեղից կարող է վերցնել ցանկացած սոված մարդ բոլորովին անվճար:
«Սոցիալական սառնարանը» լցնել կարող է ցանկացած մարդ, և փորձը ցույց է տալիս, որ այդպիսիք քիչ չեն:
Առաջին սոցիալական սառնարանը արդեն մեկ ամիս է՝ հաջողությամբ գործում է Գորի քաղաքում: Գաղափարի նախաձեռնող «Դրոա» կամավորների կազմակերպության պնդմամբ, փոքր Գորի քաղաքում սառնարանը օրը մի քանի անգամ լցվում է, նույնքան անգամ՝ դատարկվում:
Սառնարան մթերք լցնել ցանկացողների քանակը ոչնչով չի զիջում օգնության հասցեատերերի քանակին. սառնարանի մոտ են հավաքվում ոչ անտարբեր մարդիկ ամբողջ քաղաքից:
Նախագիծը հայտնի դարձավ հիմնականում սոցցանցերի շնորհիվ այն բանից հետո, երբ Գորիում տեղադրված սառնարանի մասին լուր տարածվեց: Գրեթե բոլոր քաղաքները այս կամ այն ձևով պատրաստակամություն հայտնեցին նույնպիսի սառնարան տեղադրելու իրենց մոտ:
Ե՛վ Գորիում, և՛ Բաթումում նախագիծը ֆինանսավորել է «Օրբելիանի Սաքարթվելո» կազմակերպությունը:
Կամավորների հավաքած ամբողջ գումարը ծախսվել է սառնարանների գնման և տեղադրման վրա: Էլեկտրաէներգիայի վարձավճարը մուծում է բանկերից մեկը, իսկ մթերքը գնում են քաղաքացիները: Դա նախագծի գլխավոր գաղափարն է: