Համացանցի հետ կապված իրավիճակը հետևյալն է. վճարել պետք է հաստատ, իսկ դրա առկայությունը մասամբ է հավանական:
Իրինա Ջիոևա, Ցխինվալի բնակիչ
Նման պատմության պատճառը դասական է: «Օստելեկոմ» ընկերությունը, որը ռուսական հեռահաղորդակցությունների հսկա «Մեգաֆոնի» մասն է, Հարավային Օսիայում բացարձակ մոնոպոլիստ է, այն միակ ընկերությունն է, որը ինտերնետ ու բջջային կապ է առաջարկում:
Սեփական բնակարանում ինտերնետ քաշելու սխեման զարմանալի է.
• Վճարում ես 350 ռուբլի [մոտ $5] մի գիգաբայթի դեմաց (կամ 450 ռուբլի [մոտ $6] երկուսի համար): • Հաջորդ ամսվա ընթացքում պետք է ամեն օր ստուգել՝ որքան գիգաբայթ է մնացել: • Եթե չծախսես բոլոր գիգաբայթերը «Օստելեկոմը» մնացածը հետ կվերցնի: • Եթե ամիսը չլրացած ծախսես գիգաբայթերը, ինտերնետի արագությունը կտրուկ կընկնի և այլևս հնարավոր չի լինի օգտագործել: • Ինտերնետը վերականգնելու համար պետք է 190 ռուբլի վճարել [մոտ $3], և սա ընդամենը ժամանակավոր միջոց է, որը 3-4 օր է տևում: Դեռևս կես տարի առաջ արագության երկարացումը 80 ռուբլի [մոտ $1.5] արժեր:
Արդյունքում, ինտերնետի վրա ամսական մոտ 1000 [մոտ $15] ռուբլի ես ծախսում: Իսկ ինտերնետն ընդամենը կարող է օրվա մեջ մի քանի անգամ մի քանի ժամով կորչել:
Քանի դեռ Հարավային Օսիայում մի քանի ինտերնետ մատակարարող ընկերություններ չեն հայտնվել, «Օստելեկոմից» հնարավոր չէ բաժանվել: Շատերը Հյուսիսային Օսիայի ‘Թվինգո’ ընկերությունն են մատնանշում, որը բավականին լավ արագություն ու լավ գին է առաջարկում՝ամսական 495 ռուբլի առանց հավելավճարների:
Բայց ավելի շատ բոլորը սպասում են այն լուրերի իրականացմանը, որ «SkyLink» ընկերությունը շուտով գալու է Հարավային Օսիա: Սպասվում է, որ այն գերարագ բջջային ինտերնետ կտրամադրի և կիջեցնի «Օստելեկոմի» գները: