Աֆղան Մուխտարլի. Ադրբեջանի նախագահի և ազդեցիկ վրացի գործարարի «բիզնես-շահերի զոհն եմ»
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, որ իր առևանգումը Թբիլիսիից տեղի է ունեցել ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) անմիջական մասնակցությամբ և ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ:
Լրագրողական հետաքննություններով զբաղվող Աֆղան Մուխտարլիին, որն Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկու օրով բանտից ազատ են արձակել, որպեսզի նա կարողանա մասնակցել իր մոտ ազգականների սգո արարողությանը: Դեկտեմբերի վերջին Մուխտարլիի քրոջն ու վերջինիս երկու երեխաներին մահացած են գտել սեփական բնակարանում: Ողբերգության պաշտոնական պատճառն, ըստ քննության, շմոլ գազով թունավորումն է:
Երկու օրով ազատ արձակված Աֆղան Մուխտարլին հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը: Նրա խոսքով, Թբիլիսիից իր առևանգումից առաջ նա զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի համատեղ բիզնես-շահերի լրագրողական հետաքննությամբ:
«Վրաստանում լինելու ժամանակ ես ուսումնասիրում էի Ալիևի բիզնեսը: Վրաստանում նա մեծ հավակնություններ ունի զբոսաշրջային ոլորտում: Վրաստանում նա մի քանի հյուրանոց և հողատարածքներ ունի: Նրան է պատկանում Silk Way ավիաընկերությունն ու Silk Way Georgia կազմակերպությունը: Վրաստանում նրա գլխավոր գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է: Ես հենց նրանց բիզնես-շահերի զոհն եմ դարձել: Ինձ մոտ խնդիրներ առաջացան, երբ ես սկսեցի անդրադառնալ այդ թեմային», — հայտարարել է Մուխտարլին:
Լրագրողը պնդում է, որ իր առևանգումը Վրաստանից համաձայնեցված է եղել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
«Վրաստանումդատականգործունեությունըթափանցիկէ: Այդպատճառովէլ, օրենքիտառինհետևելով, ՎրաստանըչէրկարողինձԱդրբեջանինփոխանցել, այդպատճառովէլպետքեղավառևանգելինձ: Առանցվարչապետիթույլտվությանինձչէինկարողսահմանովանցկացնել», — հայտարարել է Մուխտարլին:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Կվիրիկաշվիլինպետքէպատասխանտակատարվածիհամար», — կարծում է Մուխտարլին:
Աֆղան Մուխտարլիի հայտարարություններն աննկատ չեն մնացել:
«ԱյդպիսիխոսքերիցհետոԱֆղանՄուխտարլիիճակատագիրնինձբացարձակչիհուզում: Նաանպատիվկերպովէվարվումիմերկրիևնրաիշխանություններիհետ», — ասել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Կվաչանտիրաձեն:
«Եսքննադատորենեմվերաբերվումնաևնրան, որառևանգմանպատկերնայդպեսէլչպարզաբանվեց, և, հետևաբար, անհասկանալիէ, թեինչպեսեննրանառևանգելևարդյո՞քառևանգելեն: Արդյո՞քառևանգմանորևէապացույցկա, որիմասինխոսումենՄուխտարլինուիրկինը: Ապացույցներչկան: Այդպատճառովէլբոլորնրանցհայտարարություններնանպատասխանատուեն», — ասել է Կվաչանտիրաձեն:
Աֆղան Մուխտարլին, որը Թբիլիսիում էր բնակվում 2014թ-ից, անհետացել էր Թբիլիսիից 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ նա իր փաստաբանին հաղորդել էր, որ իրեն առևանգել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակցիները և նա գտնվում է Բաքվում:
Հունվարի 12-ին ադրբեջանական դատարանն Աֆղան Մուխտարլիի 6 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու համար:
Հունիսի 15-ին Եվրաոխրհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխտարլիին և չեղարկել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները»: