Ադրբեջանին վրդովել է «Արևելյան գործընկերության» հռչակագիրը։ Ուկրաինան ու Վրաստանը նույնպես դժգոհ են Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղը հիշատակվի։ Վրաստանը և Ուկրաինան համաձայն չեն իրենց դերի գնահատման հետ
Գագաթաժողովի արդյունքում հանդիսավոր հռչակագիր է ստորագրվել, սակայն գագաթաժողովի անդամ երկրները որոշել են փաստաթղթին բարձր կարգավիճակ չտալ։ Դրա հետևանքով «Արևելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչներն այն չեն ստորագրել, տեքստի տակ առկա է միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը։
Այդպիսի որոշումն ընդունվել է Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը բողոքել էր, որ փաստաթղթում հիշատակված չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կապակցությամբ երկրի տարածքային ամբողջականության հարցը։
Ուկրաինան և Վրաստանը նույնպես դժգոհ էին հռչակագրից․ դրանում չէր նշվել Եվրամիությանն «Արևելյան գործընկերության» որոշ անդամների ինտեգրման ձգտման մասին։ Ի պատասխան տեքստում ներառվել են նախորդ հռչակագրերի հղումները, որոնց մասին և խոսվում էր։
Արձագանքն Ադրբեջանում
Ադրբեջանական մամուլը հաղորդել է հռչակագրի ստորագրումից հրաժարվելու՝ որպես սենսացիոն մի բանի մասին։ Սակայն սոցցանցերում դա առանձնահատուկ արձագանք չի առաջացրել։
Այս թեմայի շուրջ սակավաթիվ քննարկումները հանգում են հետևյալին․
•Ադրբեջանը ճիշտ է արել, որ չի ստորագրել իրեն ոչ ձեռնտու հռչակագիրը;
•Այսպես թե այնպես, Ադրբեջանն ու Եվրամիությունը պետք են միմյանց, այդ պատճառով էլ պետք է համաձայնության գալ։
Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին կարծում է, որ «սկանդալային ոչինչ տեղի չի ունեցել»․
«Եվրամիությունն ամբողջապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն «Արևելյան գործընկերության» մյուս երկրներին զուգահեռ։ Ադրբեջանի կողմից հռչակագրի արգելափակումը կապված է այն բանի հետ, որ Բաքուն միշտ առավելագույնն է ուզում իր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում․․․ Սակայն դա ոչ մի բացասական արձագանք Եվրամիությունում չի առաջացրել։ Ադրբեջանի և ԵՄ միջև բանակցությունները շարունակվում են»։
JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է, որ «Ադրբեջանի հանդեպ Եվրամիության վերաբերմունքը» տարբերվում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հանդեպ նրա վերաբերմունքից․ ի տարբերություն այդ երեք երկրների՝ Ադրբեջանը Եվրամիությանն անդամակցելու խնդիր իր առջև չի դնում։ Հնարավոր է, որ այդ պատճառով էլ Եվրամիությունը պակաս կատեգորիկ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»։
Ի՞նչ է «Արևելյան գործընկերությունը»
Այս ծրագիրը սկսվել է 2009 թ-ին։ Նպատակը Եվրամիությանը նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրմանը նպաստելն է։ Ծրագրին մասնակցում է Հայաստանն, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսն ու Ուկրաինան։
Ռուսաստան և Բելառուս․ հատուկ դիրքորոշում
Բրյուսելի գագաթաժողովին ներկա էին ծրագրի բոլոր անդամ երկրների առաջնորդները՝ բացի Բելառուսի նախագահից, որին փոխարինել էր արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Նա բացատրել էր դա նրանով, որ Եվրամիության հետ իր երկրի հարաբերություններում «որոշակի սահմանափակումներ» են պահպանվում։
Ռուսաստանը ժամանակին հրաժարվել էր մասնակցել «Արևելյան գործընկերությանը»․ նա Եվրամիությունից պահանջել էր կապեր զարգացնել երկկողմանի հիմքով։