2018թ-ի փետրվարի 18-ին Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն իրականցնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց 50 րոպե անց ինքնաթիռը անհետացել է ռադարներից: Չհասնելով ուղևորման նշանակետին՝ ինքնաթիռը կործանվել է Դենա լեռան մերձակայքում, հաղորդում էԲի-Բի-Սին:
Aseman Airlines-ի ներկայացուցիչները հայտարարել են որ ինքնաթիռի բոլոր 66 ուղևորները զոհվել են: Ավելի ուշ ընկերությունը հաղորդել է, որ ինքնաթիռի վթարի վայրի դժվար հասանելիության պատճառով փրկարարները մինչև հիմա չեն հասել դեպքի վայր, այդ պատճառով էլ վստահությամբ փրկվածների բացակայության մասին խոսել դեռևս չի կարելի:
Aseman Airlines-ում համարում են, որ վթարի նախնական վարկածը վատ եղանակային պայմաններն են: Ավիաընկերության ևս մեկ ինքնաթիռ այդ օրը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել այդ պատճառով:
Վերջին տարիներին Իրանում միանգամից մի քանի ավիավթար է եղել: 2009թ-ից Իրանում նման ողբերգությունների հետևանքով 285 մարդ է զոհվել:
Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ այդ աղետների պատճառը կարող են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները լինել, որոնք կիրառվել են երկրում միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու նպատակով: Դրանց պատճառով իրանական ավիաընկերությունները չեն կարող նոր արևմտյան ինքնաթիռներ կամ հների համար նոր պահեստամասեր ձեռք բերել:
Փետրվարի 18-ին կործանված ինքնթիռը շահագործման մեջ էր 25 տարի: