Ազգային Ժողովի քանակական կազմի փոփոխության մասին Սահմանադրությունում փոփոխությունների մասին օրենքն ընդունվել է դեռևս միայն առաջին ընթեցմամբ, սակայն այս հարցն արդեն կարելի է լուծված համարել, քանի որ ընդունվել է համարյա միաձայն՝ մեկ դեմ ձայնով: Աբխազիայի խորհրդարանում նոր տեղեր կհայտնվեն ընտրական համակարգի փոփոխության հաշվին: Մինչ այժմ պատգավորներն ընտրվում էին միայն մեծամասնական ընտրակարգով, այսինքն, նրանց ընտրում էր անմիջապես բնակչությունը համապատասխան ընտրատեղամասերում, որոնք ձևավորվում էին ընտրություններից առաջ: Առաջարկված նոր ընտրական համակարգը խառն է լինելու. 27 մեծամասնական, 28 համամասնական, ում անունները կնշեն ընտրություններում հաղթած կուսակցությունները: Խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան հիմնավորում է փոփոխությունները նրանով, որ ‘եթե մեծամասնականով ընտրված պատգամավորները բնակչության հետ կենդանի կապ են, կուսակցականները, հուսով եմ, խորհրդարանի պրոֆեսիոնալ հատվածը կկազմեն’.
Թեթևությունը, որով սահմանադրական օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ սոցկայքերում հումորի առիթ է դարձել: Բանն այն է, որ այս հարցն ամռանը խորհրդարանում արդեն քննարկվել ու չէր անցել: Դեմ քվեարկածների փաստարկները հետևյալն էին.
3) Խորհրդարանի պահպանման համար ծախսերը կրկնակի կավելանան և բյուջեի համար անասելի բեռ կդառնան:
Այն ժամանակ առաջարկվում էր պատգամավորների քանակն ավելացնել 35-ից 45-ի:
Այդ տապալումից հետո նախագահ Ռաուլ Հաջիմբայի վարչակազմը (որը Ազգային Ժողովի քննարկմանն էր ներկայացրել օրինագիծը) թարմացրեց նախագիծն ու կրկին ներկայացրեց խորհրդարանին: Սակայն նորը միայն պատգամավորների թիվն էր, որը պետք է հասներ արդեն 55-ի: Եվ այս անգամ նախագիծն ընդունվեց: Դրա բացատրություններից մեկը սա է. մեծամասնականով ընտրված պատգամավորներն ամբողջությամբ վերահսկում էին իրավիճակը և «ստատուս-քվոյի» փոփոխություն թույլ չէին տալիս: Այժմ տեղերի քանակի ավելացման շնորհիվ մեծամասնական ընտրատեղամասերի քանակը նույնն է մնացել, հետևաբար մեծամասնականով ընտրված պատգամավորները հույս ունեն, որ նոր խորհրդարանում նրանք կրկին ներկայացված կլինեն:
Facebook-ում այդ առթիվ գրում են.
«Ուռա: Այժմ Աբխազիայի ամեն գերդաստան ներկայացված կլինի խորհրդարանում»:
«Գերմանական մեքենաշինությունը նույնիսկ չի պատկերացնում, թե 2017թ. ինչպես են աճելու վաճառքները»:
• Ներկա պահին Աբխազիայում գործում է մեծամասնական ընտրական համակարգ: Թեկնածուները կարող են առաջադրվել նախաձեռնող խմբերի և քաղաքական կուսակցությունների կողմից ութ ընտրատարածքներում:
• 2015 թ. Ազգային Ժողովի քանակական կազմի փոփոխության մասին Սահմանադրությունում փոփոխությունների մասին օրինագծին կողմ էին 19 պատգամավոր, դեմ էին 5 պատգամավոր, ձեռնպահ՝ 4-ը: Արդյունքում, նախագիծը անհրաժեշտ ձայների 2/3 չէր հավաքել:
• Աբխազիայի հաջորդ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2017թ. մարտին: