Հայտնի է դարձել, ով է իրականացրել Պետերբուրգում ահաբեկչությունը: Կարճ՝ ինչ և ինչպես է տեղի ունեցել
Կիսվել
Կիսվել
Ինչ է հայտնի այս պահին տեղի ունեցածի մասին.
“Ինտերֆաքս” գործակալությունը հաղորդել է, որ պետերբուրգյան մետրոյում ահաբեկչության ենթադրյալ իրականցնողն է եղել Կիրգիզիայից եկած, այժմ Ռուսատանի քաղաքացի 21-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Նա ուսապարկով է անցկացրել ռումբը: Ահաբեկիչը կապի մեջ է եղել «արմատական իսլամիստների» հետ՝ հաղորդում է է գործակալությունը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին մոտավորապես 14:40-ին տեղական ժամանակով ՝ գնացքի վագոնում պետերբուրգյան մետրոյի “Սեննայա” և “Տեխնոլոգիական ինստիտուտ” կայարանների միջև ընկած հատվածում: Ենթադրաբար, պայթել է ոչ թե մահապարտն, այլ պայթուցիկը, որն անհայտը թողել է վագոնում:
Պայթուցիկի հզորությունն է եղել՝ մոտ 300 գրամ տրոտիլին հավասարաչափ:
Նույն մարդը թողել է ևս մի ինքնաշեն ռումբ նաև Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանում:
Ահաբեկչության պահին Պետերբուրգում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանում հայտարաված է 3-օրյա սուգ:
լուսանկրը՝ Ալեքսանդր Բուլակով/ AFP / Scanpix / LETA
Երեկ մի քանի ռուսակամ գործակալություն հրապարակեցին ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը.
Սակայն հետագայում այդ տեղեկատվությունը հերքվեղ: Մեդիան տարածեց ահաբեկչությանն առնչություն ունեցող այլ մարդու լուսանկար: Այն վերցված է մետրոյում տեղադրված տեսախցիկներից:???
Ըստ թերթի, պատրաստվող ահաբեկչության մասին հատուկ ծառայություններին ասել է Ռուսաստանի քաղաքացի, ով վերադարձել էր Ռուսաստան Սիրիայից և ձերբակալվել: «Կոմերսանտ» գրում է, որ նա «համագործակցել է «Իսլամական պետության” ահաբեկիչների հետ … և գիտեր Ռուսաստան ուղարկված դիվերսիոն խմբի որոշ մասնակիցներին»:
Ըստ թերթի, այդ մարդուց հատուկ ծառայությունները ստացել են մի քանի հեռախոսահամար, բայց նրանց գաղտնալսումը չի տվել նշանակալի արդյունքներ: SIM-քարտերը գրանցված չեն եղել «իրական մարդկանց» անունով և դավադիրները միմյանց հետ բանակցությունների ժամանակ որևէ հստակ բան չեն ասել: