Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահն է գրանցվել
Կիսվել
Կիսվել
Մեկ մարդ է կորոնավիրուսից մահացել Հայաստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Մահացած պացիենտը 72 տարեկան էր՝ վերջին օրերին նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Մարտի 25-ից նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր», — իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։