Անտառային հրդեհներ Ադրբեջանում․ պաշտոնյաները կարծում են, որ մեղավոր է ոչ թե շոգն, այլ մարդիկ
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում հինգ օրում մի քանի ուժեղ անտառային հրդեհ է եղել։ Հրշեջները դեռևս կարողանում են դրանք մարել, մարդկային զոհեր չկան։ Պաշտոնյաներն ամեն ինչի համար մեղադրում են տեղի բնակիչներին։
Ամենաուժեղ հրդեհը տեղի է ունեցել Ադրբեջանի հարավում գտնվող Գիրքանի ազգային պարկում։ Այստեղ հրդեհվել է մեկուկես հեկտար տարածքի չոր խոտը, թփերն ու ծառերը։ Հրդեհը սկսվել է գյուղի ծայրամասում, այն մարում էին ինչպես ցամաքից, այնպես էլ օդից՝ երկկենցաղ ինքնաթիռով և երկու ուղղաթիռով։ Հրշեջներին օգնում էին նաև գյուղի բնակիչները։
Հրդեհ Գիրքանի արգելոցում (www.fhn.gov.az)
Անտառներ են այրվել նաև երկրի հյուսիսում գտնվող Շաբրանում և Գուբայում, արևմուտքում գտնվող Գեյգելի շրջանում։
Իսկ Ադրբեջանի կենտրոնական մասում տեղակայված Աղսուի անտառներում հրդեհը, որը բռնկվել է օգոստոսի 22-ին, շարունակվում է մինչ այսօր։
Ո՞վ է մեղավոր և ի՞նչ է լինելու
Ադրբեջանում օգոստոսի վերջին շատ շոգ է։ Սակայն բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունն անտառների հրդեհների համար մեղավոր է համարում ոչ թե շոգը, այլ մարդկանց անփութությունն ու կրակի հետ անզգույշ վարվելը։
Նախարարությունը խոստանում է, որ բոլոր այրված հատվածներում աշնանը նոր ծառեր կտնկվեն։