Աննուշկա
Նա կյանքից հեռոցավ 1 տարի առաջ հրազենային վիրավորման հետևանքով: Այս գործը լայն արձագանք ստացավ Կովկասում, քանի որ Աննա Սանակոևան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակից էր, իսկ կասկածյալը՝ Հարավային Օսիայի Զնաուրի շրջանի ՆԳՆ քննչական վարչության պետը: Եվ նախագահ Լեոնիդ Թիբիլովը միանգամից գործը անձնական վերահսկողության տակ վերցրեց:
Պատմությունը հետևյալն է: 2014թ. նոյեմբերի 2-ին աղջիկը գտնվել է ՆԳՆ աշխատակից Մուրման Կուլուխովի կողքը և մահացու հրազենային վիրավորում է ստացել: Կուլուխովն ավելի ուշ ներկայացել է համապատասխան մարմիններ և պատմել, որ Աննան ինքնասպանություն է գործել: Մահացածի հարազատներն ու ընկերները չեն հավատում այս վարկածին, քանի որ նրանց խոսքով, հենց այդ ժամանակ աղջկա կյանքում շատ բարեհաջող ժամանակահատված էր. նա պաշտոնի բարձրացում էր ստացել, հեղինակավոր մրցույթում հաղթող էր ճանաչվել և պետք է մեկներ Լոնդոն սովորելու:
Եվ միայն այժմ՝ գրեթե մեկ տարի անց, Աննա Սանակոևայի՝ Աննուշկայի, ինչպես նրան բոլորն էին անվանում, գործով լսումները սկսվել են:
Պատմում է զոհվածի քույրը՝ Ժաննա Սանակոևան
Գործը վարում էր Ֆաթիմա Փարաստաևան, ով հավաքված տվյալներն արդյունքում բավական չհամարեց և գործը վերադարձրեց լրացուցիչ հետաքննության:
Դատական նիստը բավականին լարված իրավիճակում էր ընթանում: Մեղադրող կողմը բարձրաձայնեց ՌԴ պաշտպանության նախարարության Դատաբժշկական ու քրեագիտական փորձաքննությունների գլխավոր պետական կենտրոնի մասնաճյուղի ռուս մասնագետների անցկացրած փորձաքննության արդյունքները:
Դատախազը հայտարարեց, որ փորձաքննության արդյունքում փորձագետները եզրակացրել են, որ Աննա Սանակոևան չէր կարող ինքն իր վրա կրակել: Փորձագիտական կարծիքը հիմնված է հետևյալ տվյալների վրա. կրակոցի անկյան համադրություն, հրազենային վիրավորման բնույթը, սպանվածի հասակը, նրա աջլիկության փաստը և Սանակոևվայի մարմնի դիրքը մահվան պահին: Բացի այդ, Աննայի ձեռքերից վերցված անալիզները վկայում են, որ նրա ձեռքերին վառոդի հետքեր չեն հայտնաբերվել, այն պարագայում, երբ Կուլուխովի կուրտկայի թևքին կրակոցից առաջացած մուր է եղել, ինչը, ըստ մեղադրող կողմի, նշանակում է որ կրակոցի պահին Կուլուխովը անմիջապես սպանվածի կողքին է եղել:
Կրակոցն արձակվել է Կուլուխովի «Յարիգին» պարգևատրական կարճափող զենքից:
Ամբաստանյալի փաստաբան Յուրի Բագաևը իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, քանի որ, ըստ նրա, Կուլուխովին անարդարացիորեն երկար կալանքի տակ են պահում: Փաստաբանի փաստարկներից մեկն այն է, որ Կուլուխովը երեք տարեկան երեխայի հայր է: Դա տուժող կողմի փաստաբանի առարկությանն է արժանացել:
Պատմում է զոհվածի քույրը՝ Ժաննա Սանակոևան
Դատական նիստի արդյունքում, ատավորը պետական մեղադրողին վերադարձրեց քրեական գործի նյութերը՝ խնդրելով ներկայացնել հանցագործության շարժառիթներն ու նպատակները, որոնք, համաձայն քրեական դատավարության օրենսգրքի, պետք է ներառված լինեն գործում, և երկարաձգեց Մուրման Կուլուխովին կալանքի տակ պահելու ժամկետը մինչև 2016թ. ապրիլ:
Գործով երկու փաստաբաններին էլ կողմերը հրավիրել են Ռուսաստանի Դաշնությունից: