Արքայազն Հարին՝ բրիտանական ուղղակի ժառանգորդ արքայազն Չարլզի կրտսեր որդին, սենսացիոն հարցազրույց է տվել ամերիկյան Newsweek ամսագրին:
Դրանում նա մասնավորապես պատմել է, որ անգլիական թագավորական ընտանիքում ոչ ոք չի երազում զբաղեցնել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի տեղը: Նա այժմ 92 տարեկան է, գահը ժառանգել է 65 տարի առաջ: «Սակայն մենք մեր պարտավորությունները կկատարենք, եթե հարկ լինի, հավելել է արքայազն Հարին, որը թագաժառանգների շարքում թվով հինգերորդն է:
Արքայազն Հարին պատասխանել է իր մոր՝ լեդի Դիանայի հետ հարաբերությունների մասին հարցերին: Նրա խոսքով՝ մայրը շատ բան է արել, որպեսզի իրեն ու եղբորը ծանոթացնի շարքային մարդկանց կյանքին: «Եթե անգամ միապետ դառնամ, — ասել է արքայազնը, ես շարունակելու եմ ինքս գնումներ կատարել սուպերմարկետում»:
Նակիսվել է նաև մանկության տրավմատիկ հիշողություններով: Դա այն օրն էր, երբ նա հարազատների հետ միասին ստիպված է եղել Լոնդոնի փողոցներով քայլել մոր դագաղի ետևից, որը մահացել է Փարիզում 1997թ-ին 36 տարեկան հասակում: