«ASAN հիդմեթ» («հասարակ ծառայություն») կազմակերպությունն իսկական փրկություն է Ադրբեջանի քաղաքացիների համար: Այն պետության կողմից ստեղծված սպասարկման կենտրոնների ցանց է, որը զինված է տեխնիկայի վերջին խոսքով, այստեղ հնարավոր է փաստաթղթային ցանկացած գործողություն կատարել՝ անձնագիր ստանալուց ու ամուսնություն ձևակերպոլուց մինչև անշարժ գույքի առքուվաճառք ու վարորդական իրավունքի ստացում:
Ոչ մի քաշքշուկ տեղեկանքների ու լուսանկարների առումով. ամեն ինչ կարելի է անել հենց այստեղ, նույնիսկ անձնագրի համար անհրաժեշտ արյան խումբ որոշելու անալիզ կարելի է հանձնել: Սկսելով աշխատել 2012թ.-ից՝ ASAN-ը նորանոր մասնաճյուղեր է բացում երկրում, ինչը միշտ նույն արձագանքն է առաջացնում՝ բուռն հիացմունք:
Կազմակերպության նոր նախաձեռնությունն անապահով ընտանիքների երեխաների համար բարեգործությունն է: Նախագծի կայքում տեղադրված են երեխաների նամակներ, ովքեր պատմում են, թե ինչ նվերներ կցանկանան ստանալ: Եթե ուզում եք երեխայի երազանքն իրականացնել, պետք է հակիրճ հարցաթերթիկ լրացնել կոնտակտային տվյալներով, ASAN-ի կամավորները կկապվեն ձեզ հետ, կընդունեն ձեր նվերներն ու կփոխանցեն հասցեատիրոջը: Նվիրողին հետո ուղարկվում է նվերի առաքումը հաստատող լուսանկար: 200-ից ավել երեխաներ արդեն ստացել են նվերներ բարի անծանոթներից: Իսկ ինչի՞ մասին են երազում պրոբլեմատիկ ու անապահով ընտանիքների երեխաները:
Թառլանը 2002 թվականի ծնունդ է. «Հեծանիվ եմ ուզում: Նախկինում ես հեծանիվ ունեի, իսկ այժմ՝ ոչ»:
Մեծ տարիքի երեխաների շրջանում ամենատարածված ցանկությունը mp-5 խաղարկիչն է: Եկրորդ տեղում է Playstation-ը: Ութամյա Էլմարն իր չափսերով զինվորական համազգեստ է խնդրում, խաղալիք ավտոմատ ու նոութբուք: Հոգատար աղջնակ Լիմիան բացի իր համար mp-5 խաղարկիչը տարբեր նվերներ է խնդրում իր խմբի բոլոր երեխաների համար: Իլհամը (8 տարեկան) որպես նվեր կնախընտրեր ստանալ գնդակ, հեծանիվ, Ղուրան ու խաղարկիչ: 16-ամյա Թեյմուրի ցանկությունները զուսպ են՝ ջինսե տաբատ, գոտի, կոշիկ ու հեծանիվ:
Այշեն, 6 տարեկան
Վեցամյա Այշենը հեքիաթների գիրք է խնդրում, նկարչության ալբոմ, գրիչ, տետր, ժամացույց ու զգեստ: Նրա նամակի վրա «Պարտավորություններն ընդունված են» գրությունը նշանակում է, որ ինչ-որ մեկն արդեն սկսել է կատարել խնդրանքը: