ԱՄՆ-ն միլիարդ դոլար կտա Եվրոպային՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից նրան ազատելու համար
Կիսվել
Կիսվել
Մյունխենի անվտանգության և համագործակցության համաժողովին ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը մինչև 1 մլրդ դոլար կտրամադրի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներին, որպեսզի նրանք ազատվեն Ռուսաստանից մատակարարվող գազի կախվածությունից, հաղորդում էRadio Free Europe-ը։
Ընդհանուր առմամբ, այդ միջոցները հասցեագրված են 12 երկրների, նրանք բոլորը, բացառությամբ Ավստրիայի, ՆԱՏՕ-ի անդամ են։
«ՆԱՏՕ-ի անդամները 29-ն են, դրանք տեղակայված են Աթլանտիկայի տարբեր կողմերում։ Մենք սովորել ենք հաղթահարել տարաձայնությունները։ Ես չեմ հավատում առանձին Եվրոպային և առանձին Միացյալ Նահանգներին։ Ես հավատում եմ նրանց ամուր միությանը», — համաժողովին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Այդ միջոցների օգնությամբ նշված երկրները կարող են դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը՝ նոր խողովակաշարեր և նավահանգստային տերմինալներ կառուցել։
Այժմ Ռուսաստանը Եվրոպայի համար գազի ու նավթի խոշորագույն մատակարարներից մեկն է։
Պոմպեոն թվարկել է գլխավոր սպառնալիքները, որոնց այժմ բախվում են ժողովրդավարական երկրներն անվտանգության ոլորտում․