Արխիվ- 07.04.2017 ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ JAMnews Կիսվել Կիսվել ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել Սիրիայի կառավարական ավիաբազայի ուղղությամբ: 59 Tomahawk թևավոր հրթիռները արձակվել են Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավերից: Այս բազայի վրա, ըստ ամերիկյան իշխանությունների, տեղակայված են Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը: Տեղական ժամանակով 3:45-ին հասցված ավիահարվածի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և վիրավորներ: The Pentagon has released the first footage showing the military strike in Syria https://t.co/2z2ozhwlzo pic.twitter.com/XMQqhLxFug — CNN (@CNN) April 7, 2017 Ինչպես հայտնում է Associated Press-ը, սիրիական իշխանությունները, որոնք հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, ԱՄՆ—ի հարվածը «ագրեսիա են» անվանել: Կրեմլն արդեն արձագանքել է. «Վաշինգտոնի այս քայլը զգալի վնաս է հասցնում ռուս—ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են գտնվում»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եվ ամենակարևորը, ինչպես կարծում է Պուտինը, այս քայլը մեզ չի մոտեցնում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում դրա դեմ պայքարի նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծման և այս համաշխարհային չարիքին արդյունավետ հակազդեցության համար, ինչն, ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հռչակել էր որպես հիմնական խնդիրներից մեկը», — ընդգծել է նա: — «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարվածը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում ռազմական ուժի կիրառման առաջին դեպքն է սիրիական պատերազմի վերջին վեց տարվա ընթացքում: — Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած ավիահարվածի արդյունքում մի քանի տասնյակ մարդ էր զոհվել: Զոհվածների և բազմաթիվ վիրավորների մոտ կային քիմիական թունավորման ախտանիշներ: — Սիրիայի ընդդիմությունը և արևմտյան երկրների ներկայացուցիչները Իդլիբում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Դամասկոսը կտրականապես մերժեց մեղադրանքները: Իսկ Ռուսաստանը, որն աջակցում է Ասադին, հայտարարեց, որ Սիրիայի օդային ուժերի կողմից հարվածը հասցվել է զինյալների պահեստի ուղղությամբ, որտեղ գտնվում էին թունավոր նյութեր: — Ապրիլի 6-ին ամերիկյան ԶԼՄ—ները, հղում անելով աղբյուրներին, հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Սիրիայում քիմիական հարձակմանը պատասխան հարվածի հնարավորությունը: Պենտագոնը, ինչպես հայտնում էր CNN- ը, ներկայացրել է Սպիտակ տանը Սիրիայում կառավարական թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածների ծրագիր:
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ