Ահաբեկչությունները կմոտեցնե՞ն Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները:
Կիսվել
Կիսվել
А321 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչությունն է, հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքով, թռիչքի ընթացքում աշխատել է 1 կիլոգրամ տրոտիլին համարժեք հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք: Ինչպես հայտնել է Բորտնիկովը, կործանված օդանավի մասերի և ուղևորների իրերի վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութի բեկորներ:
«Միանշանակ կարելի է ասել, որ դա ահաբեկչական գործողություն էր», — ասել է Բորտնիկովը:
Մինչ այդ որոշ դիտորդներ եզրակացնում են, որ վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները՝ ռուսական օդանավի կործանումը, Փարիզի ահաբեկչությունը, կարող են Ռուսաստանի ու Արևմուտքի մերձեցման գործոն դառնալ: