Եգիպտոսի երկու եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, Ծաղկազարդի տոնի կապակցությամբ մատուցվող պատարագների ժամանակ:
Առաջին պայթյունը որոտացել է Ալեքսանդրիայից 130 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Տանտա քաղաքի ղպտական եկեղեցում: Պայթյունը խլել է 25 մարդու կյանք:
Ահաբեկչական հարձակման պահին եկեղեցու ներսում է գտնվել նաև ղպտիների պատրիարք Թավադրոս 2-րդը: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նա չի տուժել:
Քիչ անց տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչական հարձակումը՝ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկ եկեղեցում: Պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ:
Ահաբեկչականհարձակումներիարդյունքումվնասվածքներէստացելավելիքան 100 մարդ, հայտնումէ BBC-ն:
Պատասխանատվությունը երկու պայթյունների համար ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: