Ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը հաղթել է Աշխարհի գավաթը։
Ռաջաբովը 6:4 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիրենին (աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ) և ստացել հաղթողի տիտղոս ու $110 000 պարգևավճար։
Թեյմուր Ռաջաբովը 32-ամյա գրոսմայստեր է, Ադրբեջանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության եռակի չեմպիոն։
14 տարեկանում նա ներառվել էր Միջազգային շախմատային ֆեդերացիայի 100 լավագույն շախմատիստների ցանկում՝ զբաղեցնելով 93-րդ տեղը։
Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում էր Խանտի-Մանսիյսկ քաղաքում (Ռուսաստան)։ Դրա հաղթողներն ուղեգիր են շահում դեպի հավակնորդների մրցաշար՝ աշխարհի առաջնության մրցաշարերի ցիկլի փուլ, որտեղ որոշվում է աշխարհի չեմպիոնի մրցակիցը։