Ադրբեջանում 18 մարդ մեղավոր է ճանաչվել կրոնական էքստրեմիզմի և այլ հանցագործությունների համար
Կիսվել
Կիսվել
«Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրզադեին, որը մեղադրվում է դիտավորյալ սպանության և այլ հանցագործությունների համար (6 մարդ է զոհվել Նարդարան ավանում տեղի ունեցած խռովությունից հետո հատուկ ծառայությունների անցկացրած գործողության ժամանակ), Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդի տեղակալ Ֆուդ Գահրամանլին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այդ գործով անցնող մնացած 16 հոգին դատապարտվել են 14, 17 և 19 տարվա ազատազրկման:
Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ մեղադրյալների մեղքը չի ապացուցվել:
• «Նարդարանի գործով» տվյալ պահին, ըստ իրավապաշտպանների տվյալների, բանտում է մոտ 78 մարդ:
• 2015 թ-ի նոյեմբերի 26-ին իրավապահ մարմինները Թալեհ Բագիրզադեի տանը հատուկ գործողություն են իրականացրել: Նրան ու «Մուսուլմանական միասնության» շարժման նրա համախոհներին կասկածում էին կրոնական էքստրեմիզմի և զինված հեղաշրջում նախապատրաստելու համար:
• Գործողության ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, զոհվել է 6 մարդ, այդ թվում նաև՝ 2 ոստիկան: