Ադրբեջանում տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն է ստեղծվում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ստեղծման մասին: Երկու նախարարությունները՝ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների, այժմ միավորվելու են:
Նոր նախարարությունը կգլխավորի Ռամին Գուլուզադեն, որն Ադրբեջանի կապի և բարձրտեխնոլոգիաների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդումէ նախագահիպաշտոնական կայքը:
Նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում տրանսպորտի, կապիու բարձր տեխնոլոգիաների նախարարության մասին դրույթի նախագիծ պատրաստել,ինչպես նաև նախարարության կառուցվածքի և աշխատակիցների ընդհանուր թվիվերաբերյալ առաջարկ գրել ու Ադրբեջանի նախագահին ներկայացնել:
Տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովն, իր ապագա պաշտոնի մասին «Ենի մուսավաթ» թերթի հարցերին պատասխանելով, ասել է, որ ինքն էլ չգիտի, թե «ինչն ինչպես է լինելու: Ես այդ հարցում ինքնուրույն չեմ: Այդ հարցն իմ իրավասության տակ չէ»:
Նոր նախարար Ռամին Գուլուզադեն կապի և բարձր տեխնոլոգիաների պաշտոնում մեկ տարի է աշխատել, իսկ դրանից առաջ Հեյդար Ալիևի հիմնադրամի ղեկավարներից է եղել:
Տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովը տրանսպորտի նախարարությունը ղեկավարել է 2002թ-ից: Բազմիցս տարբեր պարբերականներ մեղադրել են Մամեդովին կոռուպցիայի համար:
Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը հայտնի է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր ընդհանուր բիզնես-նախագծերով:
Մասնավորապես, նա Բաքվի կենտրոնում Trump Tower է կառուցել, սակայն նախագահ ընտրվելուց հետո Թրամփը ետ է կանչել լիցենզիան՝ հաշվի առնելով շահերի հնարավոր բախումը: