Նախագիծը կենսաթոշակների բազային հատվածի լիկվիդացիա է ենթադրում:
Մինչև 1992թ-ի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած քաղաքացիների փոխհատուցումը վճարելու է պետությունը: Իսկ մինչև 2006թ-ը թոշակի անցած քաղաքացիների կենսաթոշակը կապահովի աշխատանքի և բնակչության սոցապահովման նախարարությունը:
Օրինագիծն ընդունելու դեպքում, այն ուժի մեջ կմտնի 2017թ-ի հուլիսի 1-ին:
Ներկա պահին կենսաթոշակային տարիքն Ադրբեջանում կազմում է 63 տարեկան տղամարդկանց համար և 60 տարեկան՝ կանանց համար: Այս տարիքը հաստատվել է 2010թ-ին: Մինչ այդ կենսաթոշակային տարիքը կազմել է համապատասխանաբար 62 և 57 տարեկան:
Նվազագույն կենսաթոշակը կազմում է 110 մանաթ (62.80 ԱՄՆ դոլար):