Ադրբեջանում մուսուլման հոգևորականներն աշխատավարձ կստանան հատուկ հիմնադրամից
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում մուսուլման հոգևորականներն օգնություն են ստանալու Հոգևոր արժեքների պրոպագանդայի հիմնադրամից՝ սկսած 2018թ-ի մարտից: Օգնության չափը տատնվում է 200-400 մանաթի (մոտ 117-235 դոլար) սահմաններում և կախված են հոգևոր աստիճանից: Համեմատության համար՝ երկրում միջին աշխատավարձը 500 մանաթ է:
Աշխատավարձ կստանան ոչ բոլորը. Հոգևոր արժեքների պրոպագանդայի հիմնադրամը Կովկասի մուսուլմանների վարչության հետ մեկտեղ, որին նա ենթարկվում է, այժմ պատրաստում է այն կրոնական գործիչների ցուցակները, որոնց աջակցելու են:
“Աջակցություն կստանան պաշտոնապես նշանակված կրոնական գործիչները: Այդ կրոնական գործիչները պայմանագիր են ստորագրել Հոգևոր արժեքների պրոպագանդայի հիմնադրամի հետ”, — trend.az-ին ասել է Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին:
Նրա խոսքով՝ Կովկասի մուսուլմանների վարչությունն ու Հոգևոր արժեքների պրոպագանդայի հիմնադրամը մտադիր են վերահսկել կրոնական գործիչների աշխատանքը, որոնք նյութական աջակցություն են ստանում:
Հոգևոր արժեքների պրոպագանդայի հիմնադրամը ստղեծվել է 2017թ-ի հոկտեմբերին: 2018թ-ի սկզբին որոշվել է հիմնադրամին պետբյուջեից 6,1մլն մանաթ տրամադրել:
Ենթադրվում է, որ հիմնադրամը ֆինանսավորման այլ աղբյուրներ էլ կունենա, օրինակ, նվիրատվությունները, որոնք նախկինում ուղղակիորեն մզկիթներին էին արվում և ոչ մի կերպ չէին վերահսկվում պետության կողմից:
Ադրբեջանի բնակչության 96%-ն իսլամ է դավանում: Կրոնը երկրում տարանջատված է պետությունից, իսկ սահմանադրությունը դավանանքի ազատություն է հռչակում: Երկրում ազատորեն գործում են այնպիսի կրոնական համայնքեր, ինչպիսիք են քրիստոնեականը, հուդայականը և այլն: Սակայն իշխանությունները հետևողականորեն պայքարում են արմատական իսլամի և որոշ աղանդների դեմ: