Ադրբեջանում հետազոտել են ավելի քան մեկ քառորդ միլիոնից ավել ամուսնանալ ցանկացողների բուժհետազոտության արդյունքները
Կիսվել
Կիսվել
REUTERS/Rupak De Chowdhuri (INDIA)
Երկու տարի է անցել Ադրբեջանում ամուսնանալ ցանկացողների պարտադիր բուժզննման ներմուծումից: Այդ ընթացքում 279 383 մարդ է ստուգվել:
Նրանցից 11 773-ը թելասեմիայի կրող են, 1101-ը հիվանդ է սիֆիլիսով, 203-ը ՁԻԱՀ-ով, հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախքան ամուսնանալը քաղաքացիները պարտավոր են զննում անցնել հիվանդանոցում կամ բնակվելու վայրին կից պոլիկլինիկայում: Բուժզննման անցկացումն ու խորհրդատվությունն անվճար է:
Թալասեմիան արյան ծանր ժառանգական հիվանդություն է, որն փոխանցվում է գեներով՝ ծնողներից երեխաներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ աշխարհում թալասեմիայի գրեթե 250 մլն կրող և մոտ 300 հազար հիվանդ կա: Ադրբեջանը նույնպես դասվում է այն երկրների շարքին, որտեղ լայնորեն տարածված է թալասեմիան: Ամեն տարի հանրապետությունում այդ հիվանդությամբ ավելի քան 200 երեխա է ծնվում: