Ադրբեջանում երեք մարդ է զոհվել բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Կիսվել
Կիսվել
Երկրի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքի բնակելի շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետևանքով փլուզվել է շենքի մի մասը։ Տվյալ պահին փլատակներից դուրս են բերվել երեք զոհվածների մարմիններն ու մեկ վիրավոր։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել։ Փլուզվել է քառահարկ շենքի երեք բլոկերից առաջինը։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղական ուժերին Բաքվից Գյանջա օգնության են հասել փրկարարների լրացուցիչ բրիգադներ, շներով կինոլոգներ։
Եթե շներն էլ ոչ ոքի չհայտնաբերեն, փլատակները կսկսեն մաքրել, այնուհետև շենքի հետագա ճակատագրի մասին որոշում կկայացվի, ասում է արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը։
Այս տարվա հունվարին նման բան էր կատարվել Բաքվում․ գազի արտահոսքից բնակելի շենքի նկուղում պայթյուն էր տեղի ունեցել, մեկ մարդ էր տուժել։