Ադրբեջանում ապաարգելափակել են WhatsApp-ը, Viber-ն ու Skype-ը
Կիսվել
Կիսվել
Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մեկնաբանել է համացանցի միջոցով ցուցաբերվող հեռահաղորդակցային ծառայություններում առաջացած խնդիրները:
«Համացանցի միջոցով հեռահաղորդակցման ծառայություններում սահմանափակումների կիրառումը (Skype, Viber, Watsapp և այլն) որպես Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի անվտանգության հիմնական միջոց որոշակի բարդություններ էր ստեղծել հեռահաղորդակցման ծրագրերի առցանց օգտագործման մեջ սովորական և տեսազանգերի օգտագործման համար», — ասված է նախարարության պաշտոնական հայտարարությունում:
Նախարարությունը պնդում է, որ այդ փուլում շատ պրոֆիլակտիկ միջոցառումներին զուգահեռ ցանցի նորացման աշխատանքներ են անցկացվել:
«Ներկա պահին տեխնիկական նորացման աշխատանքն ավարտված է: Քաղաքացիները կարող են օգտվել կապի այդ ծրագրերից տեղական և միջազգային զանգեր կատարելու համար», — նշում է նախարարությունը: