Ադրբեջանն ու մերձկասպյան այլ երկրներ ծովային «սահմանադրություն» են ստորագրել: Դրա վրա 20 տարի է ծախսվել
Կիսվել
Կիսվել
«Կասպյան հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքմենստան և Ղազախստան) Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա են ստորագրել: Դա տեղի է ունեցել օգոստոսի 12-ին ղազախական Ակտաու քաղաքի գագաթնաժողովին՝ երկու տասնամյակ քննարկումներից հետո: Հիմնական դժվարությունը կապված էր Կասպից ծովի ընդերքում մոտ 8 տրիլիոն դոլար արժողությամբ նավթի և գազի հանքավայրերի հետ: Չէին կարող կողմնորոշվել, թե արդյոք Կասպիցը ծով համարել, թե լիճ: Ի վերջո, այն որոշվել է վերանվանել «ջրամբար»:
Նոր կոնվենցիայի համաձայն, որը փորձագետներն անվանել են Կասպից ծովի «սահմանադրություն», դրա մակերևույթն ընդհանուր օգտագործման ենթակա է, իսկ հատակն ու ընդերքը բաժանվում են 5 մասի՝ երկրների միջև պայմանավորվածության համաձայն: Երկրները նաև համատեղ գրանցում են նավարկության, ձկնորսության, գիտական հետազոտությունների և մագիստրալային խողովակաշար անցկացնելու կանոնները:
Կոնվենցիան արգելում է նաև Կասպից ծով մտցնել արտատարածաշրջանային երկրների զինված ուժեր: Միջազգային փորձագետները դա Մոսկվայի ռազմավարական հաղթանակն են համարում, քանի որ այդպիսով փակվում է Չինաստանի՝ տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական մրցակցի ճանապարհը, որը փորձում է վերահսկել դեպի Եվրոպա տարանցման ճանապարհները:
Մինչ այս Կասպից ծովի ընդերքը կիսելու ամենաուժեղ հակառակորդն Իրանն ու Թուրքմենստանն էին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հիմա էլ հիացած չէ ընդունված որոշմամբ և կարծում է, որ սահմանի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն.
«Մեր կարծիքով՝ Կասպից ծովի վերաբերյալ կոնվենցիան, որը պետք է ստորագրվի, ծովում վերջնական տարանջատող գծեր չի սահմանում, կողմերրի միջև բանակցությունները պետք է շարունակվեն: Այդ առթիվ առանձին համաձայնագիր անհրաժեշտ կլինի»: