Ադրբեջանը պաշտոնապես աջակցություն է հայտնել Սիրիայի տարածքում թուրքական բանակի գործողությանը
Կիսվել
Կիսվել
«Ադրբեջանն ամբողջությամբ հասկանում է ահաբեկչական սպառնալիքների հետ կապված անվտանգության մասին Թուրքիայի հիմնարար անհանգստությունը», — այսպես է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել Սիրիայի տարածքում թուրքական բանակի մեկնարկած գործողության մասին տեղեկատվությունը:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ Թուրքիան բազմիցս ահաբեկչական գրոհների է ենթարկվել, որոնց արդյունքում զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
«Մենք եղբայրական Թուրքիային և թուրք ժողովրդին մաղթում ենք, որպեսզի էլ երբեք չենթարկվեն դավաճանական ահաբեկչական գրոհների», — ասել է Հաջիևը:
Թուրքական բանակը հունվարի 21-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը և գրեթե 8կմ առաջխաղացում է ունեցել դեպի հարևան Սիրիայի տարածքի խորքը: Թուրքական ուժերի գլխավոր հակառակորդը «Ինքնապաշտպանության քրդական ուժերի» ջոկատներն են: Անկարայում վստահ են, որ այդ խմբավորումը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է մոտ 6,5 հազար թուրք զինվորական:
ԱՄՆ-ն և Իրանը քննարկել են Սիրիայում Թուրքիայի գործողությունը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Թուրքիային կատաղեցրել են Սիրիայում ԱՄՆ միակողմանի գործողությունները»: