Ադրբեջանը հրաժարվել է Արգենտինայի հետ ֆուտբոլի ընկերական խաղից
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) մերժել է Բաքվում երկու հավաքականների միջև ֆուտբոլի ընկերական խաղ անցկացնելու առաջարկը:
Արգենտինայի հավաքականի գործակալները ցանկություն են հայտնել Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ ևս մեկ ընկերական խաղ անցկացնել, որը նշանակվել էր նոյեմբերի 11-ին, և դիմել է ԱՖՖ—ին իրենց ազգային թիմը Բաքվում ընդունելու առաջարկով:
Սակայն ԱՖՖ ղեկավարությունը որոշել է հրաժարվել այդպիսի խաղ անցկացնելուց: Ըստ ամենայնի, ֆեդերացիան այդ որոշումը կայացրել է աշխարհի կրկնակի չեմպիոնի հետ խաղին նախապատրաստվելու համար քիչ ժամանակի պատճառով:
Բացի այդ, սովորաբար ընկերական խաղերի անցկացման համար այնպիսի թիմերն, ինչպիսին Արգենտինայինն է, լուրջ հոնորար են պահանջում: Օրինակ, 2009թ—ին ադրբեջանական կողմը 700 հազար եվրո վճարեց Իսպանիայի հավաքականի Բաքու գալու համար: Այդ խաղն ավարտվեց Ադրբեջանի հավաքականի լիակատար ջախջախմամբ՝ 0:6 հաշվով:
ԱՖՖ—ն ոչ մի կերպ չի մեկնաբանել մերժման մասին որոշումը: azerisport.com գործակալության մեկնաբանների կարծիքով՝ ԱՖՖ—ում հավանաբար մտածել են նաև Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմք կազմող «Ղարաբաղ» ակումբի ֆուտբոլիստների մասին, որը նոյեմբերին կարևոր խաղեր ունի Եվրոպայի չեմպիոնների լիգայում:
Ֆուտբոլային երկրպագուներն այդ նորությունը տարբեր կերպ ընկալեցին, սակայն մեծամասնությունը ֆեդերացիայի որոշմանն ըմբռնումով մոտեցավ: Ֆեյսբուքյան երկու տիպիկ մեկնաբանություն.
«Դա բացառիկ շանս էր ֆուտբոլասերների համար տեսնել Լիոնել Մեսիի կենդանի խաղը: Ափսոս, որ ԱՖՖ—ն վերջին հերթին է մտածում երկրպագուների շահերի մասին»:
«Վճարելը, որպեսզի քեզ 5-7 գոլ խփեն, մազոխիզմի տեսակ է»: