Արխիվ- 03.04.2018 «Ադրբեջանական ավիաուղիները» Լենքորանից Մոսկվա կանոնավոր չվերթներ կիրականացնեն Կիսվել Կիսվել Լենքորանի օդանավակայանը: Լուսանկարը՝ քաղաքի պաշտոնական կայքից Ադրբեջանական AZAL պետական ավիաընկերությունը հունիսի 8-ից ուղիղ չվերթներ է բացում Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, հաղորդում է պետական ավիաընկերության պաշտոնական կայքը: Չվերթներն իրականացվելու են շաբաթը մեկ՝ ուրբաթ օրերին, Airbus A320 ինքնաթիռներով: Մեկնումը «Վնուկովո» (VKO) միջազգային օդանավակայանից է տեղական ժամով ժամը 10:00-ին, ժամանումը Լենքորանի միջազգային օդանավակայան (LKK)՝ ժամը 14:10-ին: Հակառակ ուղղությամբ ինքնաթիռները Լենքորանից կմեկնեն 15:40-ին և Մոսկվա կժամանեն տեղական ժամով 17:50-ին: Ամառվա սեզոնին ռուսական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ գործընկերային ծրագրերի շրջանակում AZAL-ի կողմից չվերթներ կիրականացվեն Ադրբեջանի այլ քաղաքներից ևս՝ Գյանջայից (ապրիլի13-ից) և Գաբալայից (հունիսի 4-ից): Այդ շրջաններից AZAL-ը նախկինում էլ էր չվերթներ իրականացնում, սակայն Լենքորանից մինչ այդ միայն ռուսական մասնավոր ընկերությունների չարտերային չվերթներ էին իրականացվում և բավականին հազվադեպ: Լենքորան—Մոսկվա ավիատոմսն ավելի էժան կլինի, քան Մոսկվա—Բաքուն, քանի որ այնտեղ օդանավակայանի տուրքերը շատ ավելի ցածր են: Բացի այդ, Գյանջայից Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնում է նաև առաջին ազգային լոուքասթեր Buta Airways-ը: Լենքորանն Ադրբեջանի՝ բնակչությամբ յոթերորդ քաղաքն է (մոտ 50 հազար): Գտնվում է երկրի հարավ—արևելքում: Մինչև Ռուսաստանին Ադրբեջանի միացումը եղել է Թալիշի խանության կենտրոնը:
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ