Ի՞նչ է սպասվում Վրաստանին 2026 թ․-ին․ AI-ի կանխատեսումները
ԱԲ-ի կանխատեսումը՝ ինչ է սպասվում Վրաստանում 2026 թ․-ին
Մենք արհեստական բանականության 5 տարբեր մոդելների՝ ChatGPT-ին, Grok-ին, Claude AI-ին, DeepSeek AI-ին և GigaChat-ին հարցրել ենք, թե ինչ է սպասվում Վրաստանին 2026 թվականին։
Հարցերը տրվել են անգլերենով, պատասխանները կրճատված են, իսկ որոշ դեպքերում օգտագործված են ուղիղ մեջբերումներ։
«Վրացական երազանք»-ը կշարունակի՞ ղեկավարել երկիրը մինչև 2026 թ․-ի ավարտը
ChatGPT. «Ամենայն հավանականությամբ, բայց դա երաշխավորված չէ»։
Մինչև 2026 թ․-ի ավարտը «Վրացական երազանք»-ի՝ իշխանության ղեկին մնալու հավանականությունը 55-65% է։ Այս կառավարությունը կարող է տապալվել միայն զանգվածային, կազմակերպված ճնշման միջոցով։ Սակայն «Վրացական երազանքը» «վերահսկում է բոլոր առանցքային ինստիտուտները (խորհրդարանական մեծամասնությանը, դատարանները, անվտանգության ծառայությունը, ԶԼՄ-ները), ինչը նպաստում է նրա գոյատևմանը»։
Ավելին, ընդդիմությունը մասնատված է և «անկարող է հանրային դժգոհությունը վերածել երկարատև քաղաքական ճնշման»։
Կարճ ասած՝ «Վրացական երազանքը» կգոյատևի, բայց կլինի «ավելի թույլ, պակաս միասնական և ավելի ավտորիտար, քան այսօր է»։

Grok. Ամենայն հավանականությամբ՝ այո։ Դա նրան կհաջողվի «հաստատությունների նկատմամբ վերահսկողության և հակառակորդների հետապնդման», ինչպես նաև «տնտեսական աճի և Ռուսաստանի հետ պրագմատիկ կապերի» շնորհիվ։ Ընդդիմությունն արդեն բաց է թողել վերընտրվելու համար բարենպաստ հնարավորությունը։
«Ռեժիմի փոփոխությունը պետք է տեղի ունենա դաժան բողոքի ցույցերի կամ համաձայնեցված միջազգային ճնշման միջոցով (օրինակ՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի վերացումը), բայց հիմա մենք տեսնում ենք ցուցարարների հյուծվածությունը և «Վրացական երազանքի» դիմադրողականությունը»։
Claude AI. Այն կմնա իշխանության ղեկին 75-80% հավանականությամբ։ Բոլոր պետական հաստատությունները «Վրացական երազանքի» ձեռքում են, դրա գագաթնակետը դարձան 2025 թ․-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները։ Բացի այդ, կառավարությունն ուժեղացրել է ճնշումները։
«Շատ կարևոր է նաև, որ 2025 թվականին Վրաստանի տնտեսությունը աճել է 7.9%-ով, և դա Վրաստանի կառավարությանը տալիս է անվտանգության բարձիկներ»։
Ընդդիմության հաղթանակի համար անհրաժեշտ է «դրամատիկ սրացում», որը չեզոք կողմերին փողոց դուրս կբերի, պառակտում կմտցնի կառավարության ներսում կամ կհանգեցնի Արևմուտքի կողմից ուժեղ ճնշման։
«Վրացական երազանքի» կառավարման մոդելը նման է Սլովակիային և Հունգարիային, և ներկա պահին այն վտանգի տակ չէ։
DeepSeek AI. Այո, այն կմնա իշխանության ղեկին մոտ 70% հավանականությամբ։ «Հիմնական ռիսկը կարող են լինել լուրջ անկարգություններն ու հիմնական էլիտաների միջև անհամաձայնությունները, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»։
GigaChat. «Ես սեփական կարծիք չունեմ և չեմ տարածում ինձ ստեղծողների կարծիքները…»։
Արդյո՞ք Վրաստանը մինչև 2026 թ․-ի ավարտը ավելի կհեռանա ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից
ChatGPT-ն, Grok-ը և Claude AI-ն նշել են, որ այո, Վրաստանը ավելի կհեռանա այս երկու կառույցներից։
ChatGPT. Դրա հավանականությունը 60-70% է։ Եվ դա տեղի կունենա «ներքին քաղաքական ընտրության, այլ ոչ թե արտաքին մերժման պատճառով… ԵՄ երկրները գնալով ավելի են զգուշանում Ռուսաստանից և գործարք չեն կնքի այն կառավարության հետ, որին անվստահելի են համարում»։
Grok. Բրյուսելն ասում է, որ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա։ ԵՄ անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է։
Claude AI. 2026 թ․-ի վերջին Վրաստանը կհայտնվի ավելի մեկուսացված վիճակում։ Պաշտոնական Թբիլիսին ավելի կհեռանա Բրյուսելից, քանի որ, հավանաբար, կշարունակի արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, ճնշել ցուցարարներին և հանդես գալ հակաեվրոպական հռետորաբանությամբ։
DeepSeek AI-ն պնդում է, որ Վրաստանը «մի փոքր ավելի է մոտեցել» ԵՄ անդամակցությանը։
GigaChat-ը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը։
Ինչպիսի՞ն կլինի Վրաստանից արտագաղթի մակարդակը 2026 թ․-ին
ChatGPT-ն, Grok-ը և Claude AI-ն մոտավորապես նույն թվերն են մեջբերում՝ կանխատեսելով, որ երկիրը կլքի 60․000-80․000 մարդ։ Արտագաղթի պատճառների շարքում նշում են տնտեսական հնարավորությունների բացակայությունը, քաղաքական ճգնաժամը և եվրաինտեգրման սառեցումը։
Claude AI. 2026 թվականին սպասվում է «քաղաքական արտագաղթի ալիք»։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը քաղհասարակությանը որակել է որպես «տեղական կեղծ էլիտա»։
Ավելին, Եվրամիությունը սպառնում է չեղարկել Վրաստանի համար գործող առանց վիզայի ռեժիմը։ Հետևաբար, բացառված չէ, որ մարդիկ կփորձեն լքել երկիրը նախքան դա տեղի կունենա։ Այդ պարագայում արտագաղթողների թիվը կարող է հասնել 100․000-ի։
DeepSeek AI. 20-30․000։
GigaChat. 10-20․000, եթե Վրաստանը «պահպանի սոցիալ-տնտեսական կայունությունը»։
Ուկրաինայում պատերազմը կշարունակվի՞, թե՞ կավարտվի
ChatGPT-ը, Grok-ը և Claude AI-ը կարծում են, որ պատերազմը չի ավարտվի, բայց ժամանակավոր հրադադարը հնարավոր է։
ChatGPT. Հակամարտության սառեցման հավանականությունը 40-50% է։ Ռուսաստանը դիմանում է պատժամիջոցների ճնշմանը, իսկ Ուկրաինան չի հանձնվում։
Grok. Ռուսաստանը շատ դանդաղ է առաջ ընթանում Դոնեցկի մարզում և կրում է ծանր կորուստներ։ Այս տեմպերով նրան չի հաջողվի գրավել այն մինչև 2027-2028 թվականները։ Պատերազմի շարունակման հավանականությունը մինչև 2027 թվականը 75% է։
Claude AI. Անհասկանալի է, թե ինչ է մտադիր անել Պուտինը։ Հնարավոր է, որ նրա նպատակը Ուկրաինայի պետականության ոչնչացումն է, այլ ոչ թե պարզապես տարածքի գրավումը։ 2026 թվականին ժամանակավոր հրադադարը հնարավոր է, բայց պատերազմը, հավանաբար, չի ավարտվի։
DeepSeek. Հակամարտության ավարտի հավանականությունը 60% է։ «Պատերազմի վերջնական ավարտը պահանջում է հանկարծակի քաղաքական փոփոխություններ»։
GigaChat. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հնարավոր է՝ այն վերաբերում է որևէ վիճահարույց կամ զգայուն թեմայի»։
ChatGPT-ն պատկանում է ամերիկյան OpenAI ընկերությանը։
Grok-ը պատկանում է xAI ընկերությանը, որը հիմնադրվել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կողմից։
Claude AI-ն պատկանում է ամերիկյան Anthropic ընկերությանը։
DeepSeek AI-ն ստեղծվել է 2023 թվականին չինական High Flyer ընկերության կողմից։ Մոդելը գրաքննության է ենթարկվում Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից։
GigaChat-ը պատկանում է ռուսական Сбербанк կորպորացիային։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԱԲ-ի կանխատեսումը՝ ինչ է սպասվում Վրաստանում 2026 թ․-ին