Ամենահայտնի աբխազ ֆուտբոլիստի, խորհրդային ֆուտբոլի լեգենդ և Թբիլիսիի “Դինամոյի” գլխավոր աստղերից մեկի հոբելյանն են նշել Աբխազիայում:
Մեծ ֆուտբոլիստի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկել էին հոկտեմբերի 9-ի առավոտյան Օչամչիրում, որտեղ ծնվել է Դարասելիան և շնորհիվ տեղական ֆուտբոլային դպրոցի և մարզիչ Բոնդո Կակուբավայի, յուրացրել ֆուտբոլի հիմքերը:
Հենց այստեղից՝ Օչամչիրից, է 17-ամյա Վիտալին հայտնվել թբիլիսյան “Դինամոյում” և միանգամից սկսել խաղալ լեգենդար թիմի կազմում, որը հետագայում հաղթեց ԽՍՀՄ առաջնությունը, Երկրի գավաթը և ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթը:
Հենց Դարասելիան խաղի ավարտից երեք րոպե առաջ ոչ-ոքի հաշվի ժամանակ արագության հաշվին շրջանցեց “Կարլ Ցեյսի” երկու պաշտպաններին և գնդակն ուղարկեց գերմանական դարպասների աջ անկյուն:
https://youtu.be/BxH0B2UzV1M
Այդ գոլը թբիլիսյան “Դինամոյին” բերեց սպասված մրցանակը: 1981թ-ի մայիսի 13-ը ֆուտբոլային աշխարհում ընդմիշտ սկսեց ասոցացվել Վիտալի Դարասելիայի անվան հետ, որի համար այդ օրը դարձավ ողջ կարիերայի աստեղային ժամը:
Կարիերայի, որն այդքան շուտ ավարտվեց:
Կես տարի անց՝ 1982թ-ի դեպտեմբերի 13-ին, մեքենան, որի ղեկին էր Դարասելիան, անդունդը գլորվեց: Ֆուտբոլիստի մարմինը կարողացան գտնել միայն երկու շաբաթ անց:
Դարասելիային հուղարկավորեցին հայրենի Օչամչիրում 50 հազար հոգու ուղեկցությամբ:
Այս տարվա հոբելյանին ընդառաջ տեղական ադմինիստրացիան վերանորոգել է Դարասելիայի հուշահամալիրը: Այնտեղ նրա ծննդյան առավոտյան ֆուտբոլիստի հիշատակին նվիրված ցույց անցկացվեց: Իսկ ցերեկը Սուխումի “Դինամո” մարզադաշտում ի հիշատակ ֆուտբոլիստի Սուխումի “Դինամոյի” վետերանների միջև ընկերական խաղ անցկացվեց:
Ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ ևս մեկ լեգենդար աբխազ ֆուտբոլիստ Ախրիկ Ցվեյբան: Օչամչիրի “Երցախուի” ավագն այդ խաղում Դարասելիայի տղան էր՝ Վիտալի Դարասելիա կրտսերը:
Վիտալի Դարասելիայի մայրն ու երեխաները՝ Քրիստինան և Վիտալին
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի