Աբխազիայում հայրը դատապարտվել է փոքր աղջկա բռնաբարության և սպանության համար, սակայն հասարակությունում խոսում են ապացույցների ոչ բավարարության մասին
Աբխազիայում ավարտվել է գրեթե 4 տարի տևած դատական գործընթացը մեծ հնչեղություն ստացած քրեական գործով. բռնաբարվել և սպանվել է 9-ամյա աղջիկ, 4-րդ դասարանցի Գումիստա քաղաքից՝ Վերժինե Սուրմենելյանը: Դատախազությունն ի սկզբանե հանցագործության համար մեղադրել է աղջկա հորը՝ Համբարձում (Ռոբիկ) Քեշիշյանին:
Նա կտրականապես հերքել և հերքում է իր մասնակցությունը: Սակայն հուլիսի 3-ին դատարանը հաստատել է դատախազության մեղադրանքներն ու Համբարձում Քեշիշյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման: Նրա հանցակից Միխայիլ Բուրյակը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման:
Վճիռները կայացված են, սակայն հասարակությունը շարունակում է նոր վարկածներ առաջադրել և քննարկել կատարվածը: Շատերը խոսում են անարդարության և անգամ քննության կոռումպացված լինելու մասին:
Կատարվածի վարկածների JAMnews-ի տեսությունը:
Պատմություն
Հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ-ի դեկտեմբերի 2-ին: Դատարանի վերջնական վարկածը հետևյալ կերպ է հնչում. Համբարձում Քեշիշյանը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով ստիպել է Միխայիլ Բուրյակին առևանգել և բռնաբարել իր (Քեշիշյանի) աղջկան, ինչից հետո ինքն է բռնաբարել նրան և սեփական ձեռքերով սպանել՝ կտրելով կոկորդը:
Դատարանը նաև ապացուցված է համարել, որ Համբարձում Քեշիշյանը փորձել է թաքցնել, որ աղջկան բազմիցս բռնաբարել է նաև դրանից առաջ:
Անհամապատասխանություններ
Բազմաթիվ լրագրողներ, որոնք ուշադիր հետևում էին հետաքննության ընթացքին, քննության ընթացքի վերաբերյալ մեղադրանքների երկար ցուցակ են կազմել և շարունակում են դրանում ներկայացված հարցերի պատասխաններ պահանջել:
Մասնավորապես, խոսքը գնում է հետևյալի մասին:
3.Մեղադրող կողմի վարկածի համաձայն՝ բռնաբարության և սպանության փաստերը հաստատվել են պոլիգրաֆիական փորձաքննության արդյունքում: Սակայն այն արվել է կատարվածից միայն երկու տարի անց և ամբողջությամբ հիմնված է եղել Միխայիլ Բուրյակի՝ անկայուն հոգեկան ունեցողի ցուցմունքների վրա, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել տարեց կանանց բռնաբարելու համար: Բռնաբարություններից մեկը նա գործել է գերեզմանոցում:
2.Քեշիշյանի փաստաբան Իգոր Սկնարինը պնդում է, որ իր վստահորդը ալիբի ունի. հանցագործության կատարման պահին Քեշիշյանը եղել է տանն իր կնոջ՝ Ժաննա Սուրմենելյանի և իրենց մյուս երկու երեխաների հետ: Դա հաստատվել է մի քանի վկաների կողմից:
Սակայն դատարանն այդ տեղեկատվությունը որպես ալիբի չի համարել՝ հիմնվելով Բուրյակի ցուցմունքների վրա: Ընդ որում, այդ ցուցմունքներն իրարամերժ են, և նա դրանք երեք անգամ փոփոխել է: Մասնավորապես, դատարանում Բուրյակը պատմել է, որ սպանության օրը Քեշիշյանն իրեն զանգահարել է փակ համարից: Սակայն փաստաբանը հայտարարել է, որ Քեշիշյանի, ինչպես նաև Բուրյակի հետախոսի զանգերի պատմության ուսումնասիրումը չի հաստատել, որ նման զանգ է եղել:
3.ՄԵղադրանքում առկա փաստերից մեկն ասում է, որ աղջիկը սպանությունից երեք օր առաջ սեռական ակտ է ունեցել հոր հետ: Միակ ապացույցը կրկին Բուրյակի ցուցմունքն է: Սակայն ականատեսների վկայությունների համաձայն՝ այդ երեկո աղջիկը բարձր ջերմություն է ունեցել, իսկ հաջորդ օրը նա հանգիստ հեծանիվ է քշել բակում: Մայրը պնդում է նաև, որ ինքն է միշտ լողացրել Վերժինեին, և նրա մարմնի վրա ոչ մի հետք չի եղել: Փաստաբանի խոսքով՝ ողջ այս պատմությունը հորինված է:
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ես կարծում եմ, որ իրական հանցագործն ազատության մեջ է, նա ինչ-որ մեկի տղան կամ եղբորորդին է: Իսկ հոր և Բուրյակի վրա որոշել են բարդել ամեն ինչ»:
«Ինչպե՞ս կարելի է հիմնվել այդ տկարամիտ Բուրյակի ցուցմունքների վրա: Նա հոգեկանի հետ կապված մեծ խնդիրներ ունի, հոգեկան հիվանդ կնոջ է բռնաբարել գերեզմանոցում, և նրանք նրա ցուցմունքների հիման վրա որոշել են հոր ճակատագիրը»:
«Մի քանի անգամ նա բռնաբարել է աղջկան, վերջինս լռել է, իսկ այս անգամ տատը պետք է գար, և հանկարծ նա կպատմեր, պետք էր սպանել նրան: Դատարանն ընդհանրապես լսե՞լ է՝ ինչ ես խոսում»:
«Խնդիրն այն է, որ մեզ մոտ մինչև հիմա փորձաքննության սեփական համակարգ չկա»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: