Անհայտ անձինք հասել են հայտնի գործարար Պավել Արձինբային Սուխում-Պսոու մայրուղում՝ Գումիստայի կամրջի և Պետավտոտեսչության անցակետի արանքում, դեկտեմբերի 13-ի ցերեկը մոտավորապես ժամը 17:00-ին: Նրա Mercedes-Benz-ի վրա կրակել են ինքնաձիգերից: Զոհվել է Պավել Արձինբան և նրա վարորդ Դմիտրի Խագբան:
Պավել Արձինբան առանձնահատուկ և հայտնի ֆիգուր էր Աբխազիայում: Տարիներ շարունակ նրա հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել, նրան Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հանդեպ մահափորձի և պահպանության ծառայության երկու սպայի սպանության մեղադրանք էր առաջադրվել: 2017թ-ի սեպտեմբերի 26-ին Արձինբան անսպասելիորեն ինքնակամ ներկայացել էր գլխավոր դատախազության քննչական վարչություն:
Արձինբային այն ժամանակ ձերբակալեցին և հարցաքննեցին: Սակայն մի քանի օր անց դատարանի որոշմամբ Արձինբան գրավով և երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ էր արձակվել, խոսվում էր, որ նա ծանր հիվանդ է:
Սպանության շարժառիթի և մարդասպանների անձի մասին ոչ մի վարկած չկա, դեպքի վայրում աշխատում են քննիչներ և կրիմինալիստներ:
Երկու ամիս անց Աբխազիայում հայտարարվեց, որ մահափորձի հետ կապված է այն նույն հանցավոր խումբը, որն ուղղակիորեն կապ ունի Ալեքսանդր Անկվաբի հանդեպ նախորդ մի քանի մահափորձերի հետ:
Դրա տասը անդամներին այն ժամանակ մեղադրանքներ էին առաջադրվել: Նրանցից մեկը՝ ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչն ինքնասպանություն էր գործել ձերբակալման պահին, ևս մեկը կախվել էր մեկուսարանում: Այդ գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Պավել Արձինբան և Ռուշբեյ Բարցիցը, կարողացան թաքնվել:
Այդ գործով դատական գործընթացը սկսվել էր 2013թ-ին և ձգվեց 4 տարի: Հանցավոր խմբի մասնակիցները 13-20 տարվա ազատազրկման դատապարտվեցին: Պավել Արձինբայի գործն այն ժամանակ առանձին վարույթ ընդունվեց:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի