Աբխազիայի ափամերձ հատվածներում ձկան քանակը կրկնակի կրճատվել է
Կիսվել
Կիսվել
Աբխազիայի ափերին ձկան քանակի զգալի կրճատման պատճառով կառավարությունը կրկնակի նվազեցրել է ձուկ բռնելու քվոտան. այս տարի ափամերձ հատվածներում թույլատրված է որսալ միայն 20 հազար տոննա ձուկ:
Ձկան քանակի կրճատումը հաստատել է նաև հետազոտությունը, որն անցկացվել է Աբխազիայի բնապահպանության ինստիտուտի կողմից Ռուսաստանի Ազով-սևծովյան ձկնային տնտեսության ինստիտուտի հետ համատեղ:
Ձկան քանակի կրճատման պատճառով նախորդ տարի կառավարության սահմանած 40 հազար տոննա քվոտան իրացվել է ընդամենը մեկ քառորդով. որսացվել է մոտ 11 հազար տոննա ձուկ:
Աբխազիայի գյուղատնտեսության նախարարության ձկան բաժնի պետ Դավիթ Գադլիայի խոսքով՝ այս տարի քվոտան բաշխվելու է հանրապետության հիմնականոմ 6 ձեռնարկությունների միջև, որոնք զբաղվում են մանրաձկան արդյունահանմամբ և ձկան ալյուրի ու ձկան յուղի արտադրությամբ, իսկ քվոտայի 15%-ն, ըստ աբխազա-ռուսական համաձայնագրի, ռուսական ձեռնարկությունների համար է:
«Երբ սկսվի ձուկ որսալու ժամանակահատվածը, այն ցույց կտա, թե ինչ քանակությամբ ազովյան մանրաձուկ կհայտնվի մեր ջրերում: Բնապահպանության ինստիտուտը հետազոտություններ է անցկացնում, մենք օգտվում ենք նրանից, ինչ մեզ տվել են, բաշխում ենք այդ քանակը, թույլատրված ծավալը գերազանցել մենք չենք կարող», — ասել է Գադլիան:
Սակայն, եթե, ի հեճուկս կանխատեսումների, ձուկը սպասվածից ավելի շատ լինի, Աբխազիայի կառավարությունը, բնապահպամնների համաձայնությամբ, կարող է ավելացնել քվոտան:
Աբխազիայի ափամերձ հատվածներում մանրաձկան քանակը գնահատվում է Բնապահպանության ինստիտուտի կողմից մոտ 80 հազար տոննա:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն