Վրաստանի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հանդիպման լուսանկարը Ֆեյսբուքում կատակների առիթ է դարձել
Ֆեյսբուքի վրացական հատվածում Վրաստանի վարչապետի պաշտոնական էջում վերջերս տեղադրված լուսանկարը հիթ է դարձել: Նկարում վարչապետ Ղարիբաշվիլին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն են:
Լուսանկարի տակ արված գրառման մեջ ասվում է. “ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում կայացավ Վրաստանի վարչապետի ու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Կանցլերը ողջունել է Վրաստանի կառավարության ղեկավարին՝ մաղթելով հաջողություն:”
Ֆեյբուքի օգտատերերին զվարճացրել է հանդիպման մթնոլորտը.
“Նրանք ի՞նչ է, այգու՞մ էին զբոսնում:”
“Ի դեպ, անցյալ տարի Գալերի Լաֆայետում հացի հերթի ժամանակ հանդիպեցի կանցլերին: Սա կարո՞ղ ենք համարել հաջողություն արտաքին քաղաքականության մեջ:”
“Գյուղի ճանապարհին հանդիպեցինք”:
“Գուցե նրան փողոցու՞մ էր սպասում, իսկ երբ դուրս եկավ, ետևից ընկավ”:
“Ինչպես երևում է՝ հանդիպումը մանրակրկիտ ձևով պլանավորած է եղել և կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել ”:
Վարչապետ Ղարիբաշվիլին Նյու Յորքում էր ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստի շրջանակում: Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի կենտրոնն այլ լուսանկար Մերկել-Ղարիբաշվիլի հանդիպումից չի հրապարակել: