Նինո (Մտիսա) Կվելաշվիլին 37 տարեկան է, նա ապրում է Վրաստանի Դուշեթիի շրջանի Չարգալի գյուղում:
«Ինձ համար սարերը կատարյալ և ցանկալի վայր են: Ինձ դուր են գալիս այն բացառիկ ավանդույթները, որոնք այստեղ հաջողվել է պահպանել, և որոնք այլևս ոչ մի տեղ չկան: Միայն այստեղ կինը կարող է ամաչել տղամարդկանց մոտ դուրս գալ առանց գլխաշորի, լինել ամենահետաքրքիրն ու միևնույն ժամանակ ամենաանառիկը: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ երիտասարդությունը լքում է սարերը: Սարերը երիտասարդության համար են, քանի որ միայն սարերում ազատություն փնտրողը, ազատություն սիրող մարդը կարող է իսկական ազատություն ձեռք բերել»: