Հազարավոր մարդիկ՝ ընտրությունների կեղծման դեմ թբիլիսյան ակցիային։ Ֆոտոռեպորտաժ
Հազարավոր մարդիկ են նոյեմբերի 8-ին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ցույցի։
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/124433573_1696223267204912_3203677506262835803_n-1024x576.jpg)
Ամբիոնից հերթով ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդները, նրանց համերգով աջակցում են հայտնի երաժիշտներ։
Ընդդիմությունը կառավարությանը վերջնագիր է ներկայացրել․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան պետք է անհապաղ՝ ցույցի օրը, պաշտոնանկ արվի։ Հենց նրան են մեղադրում ձայների հաշվարկի ժամանակ զեղծարարությունների համար։
Կառավարությունն ընդդիմության վերջնագիրն աբսուրդ է անվանել։
Ընդդիմությունը նաև պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակում։
Եթե պահանջները չկատարվեն, ընդդիմությունը մտադիր է ցույցերը շարունակական դարձնել։ Խորհրդարանի շենքի մոտ արդեն վրաններ են բերվել։
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/123988552_2651118081816271_7681618176832712618_n-1-1024x576.jpg)
Իրավիճակը բարդացնում է այն, որ վաղվանից՝ նոյեմբերի 9-ից, Վրաստանում տեղաշարժի կոշտ սահմանափակում է սահմանվում կորոնավիրուսով վարակման նոր մեծ ալիքի պատճառով․ արգելվելու է 22:00-ից մինչև 05:00-ն փողոցում գտնվելը։
Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այդ սահմանափակումները կիրառվում են հատուկ՝ ցույցերը կասեցնելու համար։ Նրանք մտադիր են ցանկացած դեպքում մնալ ցույցի վայրում։ Բոլոր մասնակիցներին կոչ են անում դիմակ կրել և աշխատել հեռավորություն պահպանել։
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/124185465_657799604927748_8770378053812323936_n-1024x576.jpg)
Ամբիոնի մոտ մեծ պաստառ է փակցված, որի վրա Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ձեռք-ձեռքի տված։
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/124058297_288060712407590_4277004800307779947_n-1024x576.jpg)
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/123942340_355914898970726_5230816366041836227_n-1024x576.jpg)
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/124107311_698587094398250_7583486320140693775_n-1024x576.jpg)
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/124226240_363733804911434_4560778682412112228_n-1024x576.jpg)
![](https://jam-news.net/app/uploads/2020/11/123996130_2696765733986227_2475208679133250460_n-1024x576.jpg)