Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում։
Երևանում շարունակվում են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Որոշ փողոցներում մարդիկ, ինչպես «թավշյա» հեղափոխության օրերին, փակում են փողոցների երթևեկելի հատվածները։
Վրաերթի փորձը կատարել է «Գազել» մակնիշի մեքենան՝ քշելով ճանապարհը փակած մի խումբ երիտասարդների վրա։ Այս իրավիճակը հաջողվել է ֆիքսել իր կադրերում ակցիան նկարահանող օպերատորին։
Տեսանյութում երևում է, որ մեքենան առաջանում է՝ չնայած դիմացը մարդիկ կան, մի աղջիկ վայր է ընկնում։ Բարեբախտաբար, նա վնասվածքներ չի ստացել։
Ոստիկանությունն արդեն քննում է միջադեպը։ Տեսանյութում ֆիքսվել է նաև ավոմեքենայի համարանիշը։
Այսօր Երևանի փողոցներում կազմակերպված բողոքի ակցիաների 20-ից ավելի մասնակից բերման է ենթարկվել։ Հայաստաում դեռևս գործում է ռազմական դրության ռեժիմ, որը արգելում է բողոքի ակցիաներ կազմակերպել։