Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Վանիկ Գրիգորյանը երազում է հայտնի երգիչ դառնալ։
Վանիկը, որն ունի աուտիզմ, փոդքաստի շրջանակներում կիսվում է բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին հանդիպած դժվարությունների և դրանք հաղթահարելու սեփական փորձի մասին։
Նա ընդգծում է, թե որքան կարևոր է սովորել մի միջավայրում, որը ոչ միայն մատչելի է, այլև ապրումակցող։
Երգելուց զատ երիտասարդը նվագում է դաշնամուր, սովորում ռուսերեն և հետաքրքրվում մաթեմատիկայով։
*Փոդքաստը պատրաստվել է JAMnews-ի գործընկեր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։