Ուկրաինայի Գերագույն Ռադան կրթության մասին օրենքում փոփոխություններ է մտցրել, որոնք զգալիորեն սահմանափակում են դպրոցում ազգային փոքրամասնությունների լեզվով դասավանդումը:
Առաջին հերթին, այդ փոփոխությունները վերաբերում են ռուսաց լեզվին:
Այսպես, մինչև 2018թ-ը դպրոցում ռուսաց լեզվով դասավանդում լինելու է միայն մինչև հինգերորդ դասարան, իսկ 2020թ-ից այն ամբողջությամբ բացառվելու է:
Կրթության մասին օրենքում նոր փոփոխություններն արվում են բացառապես Ուկրաինայի երկու ազգային փոքրամասնությունների համար՝ Ղրիմի թաթարների և քարաիմների:
Ա յդ որոշումը տարբեր կերպ է ընդունվել Ռուսաստանում և Ուկրաինայում:
Ուկրաինայում նորարարությունների կողմնակիցները դրանց անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմ է վարում, և վերջերս օրենսդրորեն ճանաչվել է որպես ագրեսոր երկիր:
Ռուսաստանում Gazeta.ru առցանց պարբերականից հետևյալ մեջբերումը կարելի է համարել պետության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների տիպիկ արձագանք. «Լեզվական սկզբունքով խտրականությունը կհանգեցնի համատարած անգրագիտության և հասարակությունում դիմակայության սրեցման»:
Հիշեցնենք, որ հենց լեզվական հատկանիշով ճնշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբասի անջատողականներին աջակցության առիթներից մեկն էր, չնայած որ այդ գործողությունների սկզբին նման դեպքեր Ուկրաինայում չէին գրանցվում:
Եվրոպայում նոր փոփոխությունների վերաբերյալ դժգոհություն են հայտնել Ռումինիան և Հունգարիան՝ համարելով, որ դրանք խախտում են Ուկրաինաում հունգարական և ռումինական փոքրամասնությունների իրավունքները: