Հայաստանում կոշկակարները, դերձակները, ժամագործները այլևս հարկ չեն վճարելու
Կիսվել
Կիսվել
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրեքի համաձայն, գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից և արդեն 800-ից ավելի մարդ օգտվում է այս օրենքով տրված հնարավորությունից։ Օրենքը նախատեսում է հարկից ազատել մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք: Այն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Սա նշանակում է, որ կոշկակարները, դերձակները ժամագործները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, համակարգիչ ու լվացքի մեքենա նորոգողները ազատվել են հարկերից։ Նրանք հարկ կվճարեն միայն ապրանքների ներմուծման դեպքում։
Որոշումը կայացվել է ինքնազբաղված անձանց բիզնեսի զարգացումը խթանելու համար: Այսուհետ ՊԵԿ-ի կողմից ուշադրության կենտրոնում կլինեն ավելի խոշոր, ստվերային գործունեություն ծավալող տնտեսվարողները:
Tert.am-ը հայտնում է, որ, 2016 թվականի տվյալներով, Հայաստանում կան շուրջ 2000 ինքնազբաղված անձինք, և նրանց տրվող արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ։