Նոյեմբերի 10-ն Ադրբեջանում Հաղթանակի օր, իսկ սեպտեմբերի 27-ը Հիշատակի օր է հայտարարվել
2021 թ-ից սկսած՝ նոյեմբերի 10-ին Ադրբեջանում նշվելու է ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հաղթանակի օրը։ Իր մյուս հրահանգով նախագահ Իլհամ Ալիևը Հիշատակի օր է սահմանել, որը նշվելու է սեպտեմբերի 27-ին։
• Չավարտված ղարաբաղյան պատերազմ․ հոգեբանական խնդիրների փուլ
2020 թ․ նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնագիր են ստորագրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, որով դադարեցվել է արցախյան երկրորդ պատերազմը։ Դրա արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է Արցախին հարող յոթ շրջանները, Շուշի քաղաքն ու Արցախի մի քանի բնակավայր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թ․ դեկտեմբերի 2-ի հրահանգով՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին նշվելու է Հաղթանակի օրը։
Իր ևս մեկ հրահանգով Ալիևը Հիշատակի օր է սահմանել։ Այն նշվելու է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 27-ին։ 2020 թ-ի հենց այդ օրն են սկսվել ռազմական գործողություններն Արցախում, որոնք տևել են 44 օր։