Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է գիտակցված պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Նախարարի խոսքով` պետք է հնարավորինս սահմանափակել ոչ կենսական շփումները, քանի որ այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա.
«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։
Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ: Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ»: