Վրաստանի հարավում գտնվող Մառնեուլի քաղաքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների մեծ մասը վրացերեն չի խոսում։ Նախորդ սերունդներն իրենց առօրյայում պետական լեզվի կարիքը չեն ունեցել։
Նոր սերունդն աստիճանաբար սկսում է վրացերեն սովորել, սակայն այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Տեղի դպրոցները կամ ընդհանրապես վրացերենի ուսուցիչներ չունեն, կամ էլ նրանք որակավորված չեն: Լեզվի ուսուցմանը հատկացված ժամերը չեն բավականացնում, իսկ դասագրքերը լի են սխալներով։
Վրացերեն սովորելը հատկապես դժվար է նրանց համար, ովքեր ապրում են ադրբեջանական համայնքում և շփում չունեն վրացիների հետ։ Մյուս կողմից լեզվի չիմացության պատճառով Վրաստանի ադրբեջանցիներն ու հայերը հաճախ ենթարկվում են խտրականության:
Այս տեսանյութում Գարիկը, Զուլֆինան և Ալինան պատմում են այն մասին, թե ինչպես են վրացերեն սովորել, արդյոք Մառնեուլիում բոլորն ունեն դրա համար անհրաժեշտ պայմաններ և ինչպես են ապրում նրանք, ովքեր չեն տիրապետում լեզվին։
Նյութը պատրաստվել է Հանդուրժողականության և Բազմազանության Ինստիտուտի (TDI) «Ազգային փոքրամասնությունների ներառական և բազմակարծիք լուսաբանման հզորացում ԶԼՄ-ներում» ծրագրի շրջանակներում՝ ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ: Նյութում արտահայտված կարծիքները հեղինակինն են և չեն արտացոլում հանձնակատարի դիրքորոշումը։