Georgian Airways-ը ռուսների համար Թբիլիսիից Եվրոպա տարանցիկ չվերթներ կիրականացնի
Թբիլիսիից Եվրոպա տարանցիկ չվերթներ ռուսների համար
Ռուսական RTVI-ի պարբերականը, վկայակոչելով ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլիին, հայտնում է, որ վրացական Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսիից դեպի Եվրոպա տարանցիկ չվերթներ կիրականացնի Ռուսաստանի քաղաքացիների համար:
Գաիաշվիլիի խոսքով՝ իրենք տարանցիկ չվերթներ են ծրագրում դեպի եվրոպական հինգ քաղաքներ՝ Միլան, Փարիզ, Վիեննա, Լառնակա և Սալոնիկ։
Ավելի վաղ Georgian Airways-ի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման ակնկալիքները չեն արդարացել։ Նրա խոսքով՝ ինքնաթիռներն անգամ կիսով չափ չեն լցվում:
Ինչ վերաբերում է տարանցիկ չվերթներին, ապա դրանք կգործարկվեն հունիսի 15-ից։
«Կտեսնենք, թե ինչպես կընթանան գործերը: Բայց կարծում ենք, որ այդ երթուղիների համար բավարար պահանջարկ կլինի։ Թբիլիսիից [թռչելը] ավելի հարմար և արագ կլինի, քան այլ ուղղություններից»,— ասել է Գաիաշվիլին RTVI-ին։
Նա նաև բացատրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրումները աստիճանաբար վերականգնվում են.
«Բնականաբար, մենք կաջակցենք Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությանը։ Վրաստանի կառավարությունը ջերմորեն ողջունեց այդ որոշումը։ Աստված տա, որ այն երբեք չդադարեցվի»:
- Ուղիղ չվերթներ ու երկակի ստանդարտներ. Վրաստանի վարչապետի ելույթը Կատարում
- «Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք Georgian Airways-ից»․ սկանդալ Վրաստան-ՌԴ չվերթների շուրջ
- «Վրաստանի վարչապետն ակնարկեց, որ երկիրն ուզում է խաղաղություն Ռուսաստանի հետ». քաղաքագետ
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթ ստորագրեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման և Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման մասին։
Բացի ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունից, Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել նաև վրացական Georgian Airways ավիաընկերությունը։
Թբիլիսիից Եվրոպա տարանցիկ չվերթներ ռուսների համար