«Մասնակցելու եմ Թրամփի երդմնակալությանը». Սալոմե Զուրաբիշվիլի
Զուրաբիշվիլին կմեկնի Թրամփի երդմնակալությանը
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է, որ կընդունի կոնգրեսական Ջո Ուիլսոնի հրավերը՝ մասնակցելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, ինչպես նաև տեղեկացրել, որ Ամերիկայում մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա։
Ի՞նչ է ասել Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել, քանի որ «ոչ ոք չի ճանաչում ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանը կամ նախագահին»։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձել են բազմահազարանոց բողոքի ցույցեր պատճառ ողջ Վրաստանում։ Խորհրդարան անցած չորս ընդդիմադիր սուբյեկտները՝ երեք կոալիցիա և մեկ կուսակցություն, միաձայն հայտարարել են ընտրական գործընթացի զանգվածային կեղծիքների մասին, չեն ճանաչել նոր խորհրդարանի լեգիտիմությունը և հրաժարվել են մանդատներից։
Կեղծված ընտրությունների և ընտրված խորհրդարանի ու նրա բոլոր որոշումների ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա հայտարարել է, որ կմնա նախագահի պաշտոնում մինչև նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը հնարավորություն կտա օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել երկրում։
Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը մինչև 2028 թվականը կդադարեցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։ Սա բորբոքել է բողոքի ցույցերի նոր ալիքի։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են պաշտպանել երկրի սահմանադրությունը, որում ամրագրված է եվրաինտեգրման ուղին, ինչպես նաև անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։
Ընդ որում, Վրաստանի հինգերորդ նախագահն ընդգծել է, որ կա այս մեկուսացումից դուրս գալու միջոց, այն է՝ շարունակել շփվել արտասահմանյան գործընկերների հետ։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքն այդ գործով զբաղվում է գրեթե ամեն օր և պլանավորում է մի շարք պաշտոնական հանդիպումներ անցկացնել։
Այդպիսով, նա հաստատել է, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հրավերով կմեկնի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը և ընդգծել, որ հրավերը չի ստացել ինչ-որ բանի դիմաց. «Եթե հնարավոր լիներ հրավեր ստանալ գումարի դիմաց, ապա այդ հնարավորությունից կօգտվեին այլ մարդիկ, ովքեր ունեն շատ ավելի մեծ ռեսուրսներ, քան ես»։
Իր ելույթում Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ երկրի կառավարությունը ոչ լեգիտիմ է, իսկ պետական հաստատությունները, ինչպիսիք են Ազգային բանկը, Հակակոռուպցիոն բյուրոն և Պետական աուդիտի ծառայությունը, գտնվում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ազդեցության տակ։
Հինգերորդ նախագահը նաև քննադատել է պետական հեռուստատեսությանը քաղաքացիներին «կեղծ պատկեր» ցուցադրելու համար. «Գրեթե յուրաքանչյուր հաղորդման ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրվում իրականությունը»։
Խոսելով Վրաստանի դատական համակարգի մասին՝ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այն «երկար ժամանակ օրինակ չի եղել այն բանի, թե ինչպիսին պետք է լինի իրական դատարանը ժողովրդավարական երկրում»։
«Մենք դա շատ ակնառու տեսանք ընտրությունների ժամանակ, երբ բոլոր դատարանները՝ բացառությամբ մեկի պաշտպանեցին ԿԸՀ-ի դիրքորոշումը։ Դատական համակարգի բոլոր օղակները խլված են ժողովրդից, և այս երկրում հնարավոր չէ արդարության հասնել, ինչը փաստացի ժողովրդավարական համակարգի փլուզում է»։
2024 թվականի դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի էր ունեցել «Վրացական երազանքի» կողմից նախագահ նշանակված Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։
Կավելաշվիլին երկրի առաջին նախագահն է, ով չի ընտրվել ժողովրդի կողմից։ Նրա լեգիտիմությունը չեն ճանաչել ընդդիմությունը, քաղաքացիական հասարակության զգալի մասն ու հասարակական կազմակերպությունները։ Վրաստանի արևմտյան գործընկերները նույնպես չեն շնորհավորել Կավելաշվիլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զուրաբիշվիլին կմեկնի Թրամփի երդմնակալությանը