Այլ քաղաքների համար, հնարավոր է, որ ձմեռը սովորական երևույթ է, բայց ոչ Բաքվի համար: Ապշերոնի թերակղզու չոր մերձարևադարձային կլիման ձնառատ ձմեռ չի ենթադրում: Եթե Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ձյունը կարող է երկար մնալ, ինչպես հարկն է, ապա մայրաքաղաքում այն մի քանի օրվա արտակարգ իրավիճակ է ստեղծում:
Արտակարգ է, քանի որ ոչ քաղաքացիները, ոչ գործադիր իշխանությունը սովոր չեն “ձյան դեմ պայքարել: Այստեղ ոչ ոք չունի ձմեռային անվադողեր, այնպես որ ձյան գալուց անմիջապես հետո տրանսպորտի երթևեկությունը կամ միանգամից դադարում է, կամ դժվարանում: Երթևեկելի մասում ավազ շաղ տալու համար իշխանություններին մտածելու ժամանակ է պետք: Սովորաբար նրանք այդ աշխատանքները սկսում են արդեն երբ ձյունը սկսում է հալչել, իսկ առաջին ձնառատ երեկոն վարորդների համար իսկական փորձություն է դառնում:
Տեղեկատվական դաշտը նույնպես “ձնառատ է դառնում այդ օրերին: Մեր լրատվամիջոցների համար “Ձյուն է տեղում վերնագիրը բավականին նորմալ է, ավելին՝ դա ընթերցվող նորություն է: Ֆեյսբուքում ամենաշատը քննադատում են Բաքվի գործադիր մարմնի ղեկավարին՝ Հաջիբալա Աբութալիբովին: Չե՞ որ, ինչպես համոզված են քաղաքացիները, նրան ենք մենք պարտական անցքերի բացակայության համար, որոնց միջոցով ջուրը պետք է հոսեր կոյուղի: Իսկ հալոցքը սկսելու է երկու օրից, և բաքվեցիները մինչև սրունքները կեղտոտ ջրի միջով են քայլելու, որն ըստ էության հոսելու տեղ չունի: Այնպես որ ձյանը նվիրված քնքուշ մեկնաբանություններին զուգահեռ հնչում են նաև բազմաթիվ բարկացկոտ արտահայտություններ:
“Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առաջին ձյան հետ լույն է անջատվում, ջուրն է կտրվում, մեքենադ է բակի կահույք դառնում… էլ ի՞նչ տնտեսական բարեփոխումներ և “ամեն ինչ լավ է լինելուներ:
“Դե, բայց հայտնի է չէ, որ մեր տնտեսությունը (հատկապես գյուղատնտեսությունը) միշտ 4 գլխավոր թշնամի է ունեցել՝ ձմեռը, գարունը, ամառն ու աշունը…:
“Ահմեդը, տեսնելով, որ ձյուն է գալիս, Ֆեյսբուքում չի գրում՝ “Ձյուն է գալիս: Ահմեդը գիտի, որ մնացածն էլ պատուհան ունեն: Ահմեդը խելացի է: Եղի՛ր Ահմեդի պես: