Արխիվ- 08.05.2017 Բաքվում մեկնարկել են Համերաշխության իսլամական խաղերը Կիսվել Կիսվել Չորրորդ Համերաշխության իսլամական խաղերը կսկսվեն Ադրբեջանի մայրաքաղաքում: Խաղերի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 12-ին, սակայն ֆուտբոլիստների և հանդբոլիստների խմբային խաղերը կմեկնարկեն մի քանի օր առաջ: Մրցաշարի բացման խաղին կհանդիպեն Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի հավաքականները: Առաջին խաղային օրը հանդիսատեսի հիմնական ուշադրությունը կգրավի Ադրբեջանի և Կամերունի հավաքականների հանդիպումը: Մրցաշարի կանոնները նույնն են, ինչ Օլիմպիական խաղերինը: Յուրաքանչյուր թիմում թույլատրվում է մասնակցել 23 տարեկանից բարձր 3 խաղացողի: Ընդհանուր առմամբ Համերաշխության իսլամական խաղերին 56 երկրների մարզիկներ կխաղարկեն 269 մեդալ 20 սպորտաձևում, որոնցից 17-ն օլիմպիական են, իսկ 3-ը՝ ոչ: Մրցումները կանցկացվեն 16 մարզադաշտում, որոնց մեծ մասը կառուցվել է 2015թ—ին անցկացված առաջին Եվրոպական խաղերի համար: Խաղերի օրը Բաքվում Զբոսաշրջության պրոպագանդայի բյուրոն մասնակից երկրների մշակույթի օրեր կանցկացնի: Համերաշխության իսլամական խաղերն անցկացվում են 2005թ—ից չորս տարին մեկ: Առաջին խաղերն անցկացվել են 2005թ—ին Սաուդյան Արաբիայում: Հաջորդ խաղերը, որոնք պլանավորված էին 2010թ—ին Իրանում, տեղափոխվեցին 2009թ—ի հոկտեմբեր, այնուհետև չեղարկվեցին Իրանի և արաբական երկրների միջև տարաձայնությունների պատճառով: Թվով երրորդ Իսլամիադան անցկացվեց Ինդոնեզիայում 2013թ—ին, իսկ հինգերորդ խաղերը կանցկացվեն 2021թ—ին Թուրքիայում:
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ